Արգենտինան ու Չիլին կիսաեզրափակչում են (տեսայութ)
Սպորտ
Արգենտինայի հավաքականը նվաճեց Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր։ Քառորդ եզրափակչում արգենտինացիները 2։0 հաշվով հաղթել են Վենեսուելային:
Գոլերը խփել են Լաուտարո Մարտինեսը ու Ջովանի Լո Չելսոն:
Կիսաեզրափակչում արգենտինացիները կխաղան Բրազիլիայի ընտրանու հետ:
Կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել նաև Չիլիի ընտրանին: Կոլումբիա-Չիլի հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է առանց գոլերի: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով 5:4 հաշվով հաղթել է Չիլիի ընտրանին:
Չիլիի հաջորդ մրցակիցը կլինի Ուրուգվայ-Պերու զույգի հաղթողը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան