Եվրոպական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Ռուսաստանն է
Սպորտ
Եվրոպական երկրորդ խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Ռուսաստանի թիմն է:
Խաղերի ավարտից մեկ օր առաջ Ռուսաստանի թիմն ունի ընդհանուր առմամբ 81 մեդալ` 33 ոսկե, 16 արծաթե և 32 բրոնզե: Երկրորդ տեղում կազմակերպիչ երկրի` Բելառուսի թիմն է՝ 59 մեդալով` 21 ոսկե, 14 արծաթե, 24 բրոնզե: Եվ եռյակը եզրափակում է Իտալիան, որն ունի 27 մեդալ` 10 ոսկե, 9 արծաթե, 8 բրոնզե:
Հայաստանի հավաքականը 27-րդ տեղում է:
Հայաստանի հավաքականը դեռևս 5 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր: Բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանը և Գոռ Ներսիսյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)