90-ականների մեթոդը 20 տարի հետո արդիական կլինի՞
Բլոգոսֆերա
Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում հրապարակվել է «Զանգվածային լրատվության մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ինչպես նաև ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը:
Սույն փոփոխություններով նախատեսվում է զանգվածային լրատվության միջոցներին անվճար տեղեկատվություն տրամադրել իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից:
Ըստ այդմ՝ նախատեսվում է օրենքով սահմանված կարգով հաշվառված զանգվածային լրատվության միջոցներին իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունների տրամադրումն առանց պետական տուք վճարելու:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է այս փոփոխությանը:
««Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում որևէ նոր կարգավորում առաջարկելուց կառավարությունը պարտավոր է այն նախ քննարկել մասնագետների հետ, հետո դնել հանրային քննարկման!!!!!!
Արդարադատության նախարարությունը e-draft-ում հանրային քննարկման է դրել նախագիծ՝ առաջարկելով հաշվառման համակարգ ներդնել մեդիաների համար։ Այն, ինչ հաջողությամբ կիրառել է Արդարադատության նախարարությունը 90-ականներին, չի նշանակում, որ 20 տարի հետո արդիական կլինի»,-գրել է նա:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)