«Քաղծառայողները պիտի հասկանան, որ պետական ծառայությունը բիզնես չէ». Մանվել Բադալյան
Վերջին լուրեր
«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպել էր Քաղաքացիական ծառայողների խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը։ Քննարկման թեման էր խորհրդի կողմից առաջարկված Քաղաքացիական ծառայողների սոցիալական ապահովության փաթեթը։
Ինչպես հայտնեց Բադալյանը՝ փաթեթը հավասարապես վերաբերում է բոլոր քաղծառայողներին՝ անկախ պաշտոնից և աշխատավարձի չափից։ Այն նախատեսում է ամսական 15.000 դրամի սահմաններում աջակցել քաղծառայողներին չորս ոլորտներում՝ կրթություն, բուժօգնություն, հիփոթեք և հանգիստ ՀՀ և ԼՂՀ տարածքում։ Բադալյանն այս փաթեթը գնահատեց որպես «քայլ առաջ»։
«Ես մտածում եմ, որ մեր երկրում բոլոր պետական աշխատողների աշխատավարձը ցածր է, բայց այս սոցիալական փաթեթի գոյությունը քայլ առաջ է։ Մենք 4-5 տարի երազում էինք դրա սաղմերը տեսնել Հայաստանում։ Հիմա մշակում ենք փաթեթի իրավական հիմքերը՝ բուժսպասարկման, ուսման և այլնի անվճար ապահովում։ Գիտենք, որ քաղաքացիական ծառայողների շարքերն առողջ չեն, բայց քաղծառայության համակարգի մարդկանց սոցիալական լուրջ երաշխիքներով պիտի առողջացնենք, որ հասկանան, որ պետական ծառայությունը բիզնես չէ», - ասաց բանախոսը։
Նրա բնորոշմամբ՝ պետական աշխատողները կարծում են, թե գործարարի չափ եկամուտ պիտի ունենան։ Բադալյանն ասաց, որ իրենք աշխատելու են նաև ամեն քաղծառայողի համար մեծացնել սոցիալական ապահովության փաթեթի ամսական գումարի չափը, որովհետև, անշուշտ, ներկայիս գումարը քիչ է։ «Բայց էլի եմ ասում, որ սա քայլ առաջ է», - ևս մեկ անգամ շեշտեց նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)