Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ
Հասարակություն
Օգոստոսի 4-ին, ժամը 17:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 17:11-ի սահմաններում թիվ 2 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային հեծանիվով քաղաքացիների, ովքեր քամու պատճառով չեն կարողացել վերադառնալ ափ:
Ջրափրկարարները ջրային հեծանիվը և 4 քաղաքացու դուրս են բերել ափ:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 16:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 16:45-ի սահմաններում թիվ 2 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ռետինե նավակով քաղաքացիների, ովքեր քամու պատճառով չեն կարողացել վերադառնալ ափ:
Ջրափրկարարները ռետինե նավակը և երկու քաղաքացու դուրս են բերել ափ:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 15:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 15:38-ի սահմաններում թիվ 1 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրահեղձվող քաղաքացու:
Ջրափրկարարները Մ.Բ.-ին (ծնված 2003 թ.) դուրս են բերել ափ և տեղափոխել թիվ 1 հանրային լողափի բուժկետ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող