Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի պաշտպանության նախարարին Ռուբինյանն ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ինչո՞ւ կառավարության բոլոր անդամներին` վարչապետի գլխավորությամբ, մեղադրանք առաջադրված չէ. Մելիքյան Մոսկվայի ուղղությամբ անօդաչուներ են խոցվել Ես ի՞նչ կապ ունեմ Գագիկ Խաչատրյանի հետ, նրա հետ Մայամիում չեմ եղել․ Արմեն Աշոտյան #ՈՒՂԻՂ․ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստը Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 25-ին Քննարկվել է Ուկրաինայի հարցը. Դմիտրիևը Նյու Յորքում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ Նիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանին (տեսանյութ) Խախտվել է պատգամավորի անձեռնմխելիությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 

Անվանի պրոֆեսորը կենդանի լեգենդ էր. ՀՑԹԻ-ն՝ Վահագն Տատրյանի հիշատակին

Հասարակություն

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի անձնակազմը մեծ ցավով ու ափսոսանքով է ընդունել Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հարցում միջազգային հեղինակություն վայելող, պրոֆեսոր Վահագն Տատրյանի (Vahakn Dadrian) մահվան լուրը: Այս մասին տեղեկացանք ՀՑԹԻ-ի կայքից։

«Անվանի պրոֆեսորը երկար տարիների իր նվիրված գիտական գործունեությամբ ու վաստակով գիտնականների մի քանի սերունդների համար դարձել էր կենդանի լեգենդ»,- նշված է հաղորդագրության մեջ: 

ՀՑԹԻ-ի բնորոշմամբ՝ Վահագն Տատրյանն իր կատարած գիտահետազոտական ուսումնասիրությունների շնորհիվ նոր հուն է բացել Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության համար, մեծապես նպաստել ցեղասպանության պատմական իրողության գիտական համապարփակ ներկայացմանը, ինչն իր անգնահատելի ու կարևոր նշանակությունն է ունեցել այդ փաստի միջազգային ճանաչման և դատապարտման գործում:

Վահագն Տատրյանը հսկայածավալ աշխատանք է կատարել Օսմանյան կայսրության պաշտոնական փաստաթղթերում Հայոց ցեղասպանության իրականացման պատմության  ուսումնասիրության ուղղությամբ: «Երկար տարիներ բազմակողմանի ուսումնասիրելով Հայոց ցեղասպանության պատմությունը՝ Վահագն Դադրյանը համոզված էր. «Ցեղասպանությունը միանգամից չի իրագործվում, այն երկարատև նախապատրաստություն է ունենում, և դահիճը սպասում է հարմար պահի»:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրումից ի վեր Վահագն Դադրյանը մասնագիտական ու բարեկամական կապեր է ունեցել հաստատության հետ, մշտապես մասնակցել է ՀՑԹԻ միջոցառումներին՝ գիտաժողովներ, հանրային դասախոսություններ և այլն: 

Հայտնի ցեղասպանագետ, պատմաբան, սոցիոլոգ Վահագն Դադրյանը ծնվել էր 1926թ. մայիսի 26-ին, Կոստանդնուպոլսում: Ավարտել է Բեռլինի համալսարանի մաթեմատիկայի, Վիեննայի համալսարանի պատմության և Ցյուրիխի համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետները։ 1970-91թթ. սոցիոլոգիա է դասավանդել Նյու Յորքի համալսարանում, միաժամանակ եղել է Հարվարդի համալսարանի Միջին Արևելքի ուսումնասիրությունների և Մասսաչուսեթսի Տեխնոլոգիայի միջազգային ուսումնասիրությունների կենտրոնների ավագ գիտաշխատող: 1990-ական թվականներին եղել է Հ. Գուգենհեյմի ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի տնօրենը, 1991 թվականից Զորյան ինստիտուտի (Տորոնտո և Քեմբրիջ) ցեղասպանության հետազոտությունների ծրագրի գիտական տնօրենը։ Եղել է համեմատական ցեղասպանագիտության հիմնադիրներից։ Հիմնական աշխատությունները վերաբերում են Հայոց ցեղասպանության պատմությանը, համեմատական ցեղասպանագիտության հարցերին, ցեղասպանության իրավական, հոգեբանական տեսանկյունների վերլուծությանը:

Բազմաթիվ արժեքավոր մենագրությունների ու հոդվածների հեղինակ է, օրինակ՝ «Հայկական ցեղասպանությունը խորհրդային և պատմագիտական քննարկումներով» (հայերեն, 1995թ.), «Հայոց ցեղասպանության մեջ գերմանական պատասխանատվությունը։ Պատմական ապացույցի ստուգաբանություն» (անգլերեն, 1996թ.), «Ցեղասպանության երաշխիքը։ Թուրք-հայկական հակամարտության գլխավոր բաղադրատարրեր» (անգլերեն, 1998թ.) մենագրությունները։ Միջազգային իրավունքի համատեքստում Հայոց ցեղասպանության վերլուծությանն է նվիրված «Ցեղասպանությունը որպես ազգային և միջազգային իրավունքի հիմնահարց։ Հայկական հարցը Առաջին աշխարհամարտի տարիներին և նրա նկատմամբ ժամանակակից իրավական վերաբերմունքը» (անգլերեն, 1989թ.) գործը։ 

Ցեղասպանության հարցերին նվիրված դասախոսություններով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ համալսարաններում, գիտական և հասարակական մի շարք կենտրոններում, միջազգային դատական ատյաններում։ 1998 թվականից ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ է: 1995թ. արժանացել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչման, 1998թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2001թ.՝ Հարվարդի համալսարանի «Վերիտաս» ոսկե մեդալի, 2002թ.՝ Ռուսաստանի հայերի միության ոսկե մեդալի, 2003թ.՝ ՀՀ ԳԱԱ ոսկե հուշամեդալի և Իտալիայի «Ճշմարիտները հայերի համար» կոմիտեի Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալի, 2005թ.՝ Ցեղասպանագետ գիտնականների միջազգային ասոցիացիայի մրցանակին և Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալի, իսկ 2009թ.՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում ունեցած ծանրակշիռ գիտական վաստակի համար ստացել է ՀՀ նախագահի մրցանակ»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի պաշտպանության նախարարինՎրաստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու անդամ է ձերբակալվելNYT. Google-ի, OpenAI-ի և SpaceX-ի գործադիր տնօրենները կմասնակցեն Սի Ծինփինի այցի պատվին կազմակերպված ընդունելությանըՌուբինյանն ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են տարածաշրջանային հարցերՎարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահինՌԴ քաղաքացիները կարող են հնարավորություն ստանալ անձնական մեքենաներով մեկնել ՉինաստանՂազախստանում հայտնաբերվել են զորավարժությունների ժամանակ զոհված բոլոր զինծառայողների մարմիններըՍինհուա. Սի Ծինփինը և Թրամփը քննարկել են Ուկրաինան և Մերձավոր ԱրևելքըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Euractiv. ԵՄ 12 երկիր դեմ է Ֆրանսիայի կողմից պաշտպանական ծրագրերի իրականացմանըԻնչո՞ւ կառավարության բոլոր անդամներին` վարչապետի գլխավորությամբ, մեղադրանք առաջադրված չէ. ՄելիքյանՄոսկվայի ուղղությամբ անօդաչուներ են խոցվել Ես ի՞նչ կապ ունեմ Գագիկ Խաչատրյանի հետ, նրա հետ Մայամիում չեմ եղել․ Արմեն ԱշոտյանԻսպանիայի և Մարոկկոյի արտաքին գործերի նախարարները հանդիպել են՝ քննարկելու Սեուտայում ստեղծված իրավիճակը#ՈՒՂԻՂ․ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 25-ինՔննարկվել է Ուկրաինայի հարցը. Դմիտրիևը Նյու Յորքում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետԹրամփը խոստացել է Սի Ծինփինին ցույց տալ Սպիտակ տան կառուցվող խնջույքների սրահըՆիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանին (տեսանյութ)Խախտվել է պատգամավորի անձեռնմխելիությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Reuters. Պակիստանի ուժերը հետ են մղել թալիբների հարձակումը Աֆղանստանի սահմանինԱնհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան Արմեն Գևորգյանը միշտ մեկնել է ու վերադարձել. փաստաբանՈստիկանները խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին գտել են Սայաթ-Նովա գյուղում (տեսանյութ) Սի Ծինփինը հայտարարել է Թրամփի հետ անկեղծ բանակցությունների մասին Այսօր անմահ հերոս, սպա Ռոլանդ Սարգսյանի ծննդյան օրն էՀերոսին պատից հանելով՝ հերոս չես դառնում. 44-օրյայում զnhված Ալբերտ Հովհաննիսյանի հայր Փաշինյան․ ՀՀ-ում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի վերադարձինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգվածԹրամփը կենաց է առաջարկել՝ ի պատիվ Չինաստանի և Միացյալ Նահանգների ներդաշնակ ու խաղաղ ապագայի Միրզոյանն ու Բայրամովը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումըՎրաստանի և ՌԴ-ի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվել է տագնապի ազդանշանի պատճառով Թրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան Բեռնատարը ամբողջությամբ այրվել է․ հրդեհ՝ Երևան-Սևան ավտոճանապարհինՌԴ ԱԳՆ․ ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի գործըՍեպտեմբերի 25-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՆյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը (ֆոտո) «Հրապարակ»․ Պաշտոնը «ժառանգություն է թողնելու» «Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը «Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին «Ժողովուրդ». Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվում
Ամենադիտված