«Երևան»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը հետաձգվել է
Սպորտ
«Արարատ-Արմենիա»-ի մասնակցությամբ Հայաստանի առաջնության հանդիպումը հետաձգվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
Հաշվի առնելով «Արարատ-Արմենիա»-ի՝ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլին մասնակցելու հանգամանքը, ինչպես նաև մասնակից երկու ակումբների միջև ձեռքբերված համաձայնությունը՝ Հայաստանի Բարձրագույն Խմբի 4-րդ տուրի «Երևան»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը հետաձգվել է: Օգոստոսի 25-ի փոխարեն այն կկայանա սեպտեմբերի 7-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Սկիզբը՝ ժամը 18:00-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան