Ուժեղացված ծառայություն Քանաքեռ-Զեյթունում. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)
ՀասարակությունՀանցագործությունների կանխման, նախականխման եւ բացահայտման ուղղությամբ ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակվում են:
Օգոստոսի 16-ից 19-ը սպասարկվող վարչական տարածքում ուժեղացված ծառայություն են իրականացրել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները:
Տարբեր արարքների համար ոստիկանության բաժին բերվել կամ բերման են ենթարկվել մի քանի անձինք:
Հայտնաբերվել են նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնները կոպտորեն խախտող, միտումնավոր խախտումներ կատարող եւ երթեւեկության մյուս մասնակցիների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորող օրինախախտ վարորդներ:
Բոլոր օրինախախտների նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ. որոշ դեպքերով էլ՝ նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն