Բրիտանացի զույգը 5 մլն ֆունտ արժողությամբ գանձ Է գտել դաշտում
Այլ
Մետաղի որոնման սուր զգացողությունների սիրահար զույգը՝ Մեծ Բրիտանիայի Սոմերսեթի կոմսությունից, հայտնաբերել Է, հավանաբար, ամենամեծ գանձերից մեկը երկրի պատմության մեջ, որն ավելի քան հազար տարի դաշտի մեջ Է մնացել տեղական ֆերմաներից մեկում: Այդ մասին հայտնել Է DailуMail -ը:
Այդ երջանիկներն են՝ Ադամ Սթեյփլսը և Լիզա Գրեյսը, որոնք խոստովանել են, որ նման գտածոներ սոսկ մեկ անգամ են լինում կյանքում: Հաղորդվում Է, որ գանձը հայտնաբերվել Է տակավին յոթ ամիս առաջ և այդ ամբողջ ժամանակ փորձաքննության Է ենթարկվել Լոնդոնի թանգարաններից մեկում:
Մասնագետների զննումից հետո պարզվել Է, որ 2571 արծաթե մետաղադրամները պատկանում են Հարոլդ Բ Գոդվինոս թագավորի կառավարման շրջանին, որը գահն զբաղեցրել Է 1066 թվականին ընդամենն ինն ամիս, ինչը դրանց առանձնահատուկ պատմական արժեք Է տալիս:
Փորձագետների գնահատումներով՝ գտնված մետաղադրամներից յուրաքանչյուրի արժեքը կարող Է կազմել հազարից մինչեւ հինգ հազար ֆունտ ստեռլինգ: Եթե գտնված գանձը կարևոր ճանաչվի թանգարանի համար, ապա հենց թանգարանը կվճարի սահմանված գումարը զույգին, ինչպես նաև հողամասի սեփանատրիոջը: Եթե ոչ՝ նրանք իրենք կարող են այն վաճառել աճուրդում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն