«Ալաշկերտ»-ը երեք նոր ֆուտբոլիստ ունի
Սպորտ
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը համալրվել է ևս երեք ֆուտբոլիստով: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Մեր թիմ է վերադարձել փորձառու կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, ով պայմանագիր էր ստորագրել Սերբիայի բարձրագույն խմբի «Պրոլետեր» ակումբի հետ, սակայն ընտանեկան պատճառներով վերադարձել է հայրենիք և կրկին համալրել հարազատ ակումբի շարքերը:
«Փյունիկից» «Ալաշկերտ» է տեղափոխվել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին դարպասապահ, ազգային հավաքականի 25-ամյա թեկնածու Գոռ Մանուկյանը:
23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Ավագյանի նախորդ ակումբը նույնպես «Փյունիկն» էր: Մինչ այդ նա հանդես է եկել «Բանանցում» և «Արցախում»,- նշված է կայքում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան