Վանի քաղաքապետարանի ԺԴԿ-ական ութ պաշտոնյայի ազատել են աշխատանքից
Այլ
Թուրքիայի Վան քաղաքի քաղաքապետին աշխատանքից հեռացնելուց հետո երկրի ներքին գործերի նախարարության հրամանով աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի ևս 8 պաշտոնյա:
Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:
Հայտնի է, որ նրանք քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամներ են:
Թուրքական իշխանությունները օգոստոսի 19-ին պաշտոնից հեռացրել են Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչեին, Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըին և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքին: Նրանք հանդիսանում են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն