Թեհրանն Իսրայելին նախազգուշացրել Է տարածաշրջանում ագրեսիայի հետևանքների մասին
Այլ
Իսրայելը պետք Է հասկանա, որ Իրաքի, Լիբանանի և Սիրիայի նկատմամբ իր ագրեսիան հետեւանքներ Է ունենալու, այս երկրներն ինքնապաշտպանության իրավունք ունեն: Այդ մասին օգոստոսի 26-ին հայտարարել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
«Իսրայելը պետք Է հասկանա իր ագրեսիվ գործողությունների հետեւանքները և դրանց գինը»,- ասել Է Ռաբիին մամուլի ասուլիսում, որը հեռարձակել Է իրանական հեռուստատեսությունը: Նրա խոսքով՝ «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան պարզորոշ հասկանալ Է տվել, որ Իսրայելի գործողություններն առանց պատասխանի չեն մնա:
Ռաբիին նշել Է, որ Իրանը դատապարտում Է Իսրայելի կողմից տարածաշրջանի երկրների նկատմամբ ցանկացած ագրեսիա և ճանաչում Է Իրաքի, Լիբանանի և Սիրիայի ինքնապաշտպանության իրավունքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն