Թրամփը պատմել Է, թե երբ կներկայացնի «դարի գործարքի» քաղաքական մասը
Այլ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ մերձավորարևելյան հիմնադխնդրի կարգավորման ամերիկյան պլանի քաղաքական բաղադրիչը կարող Է ներկայացվել մինչև Իսրայելում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, որոնք նախատեսված են սեպտեմբերին: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը: Նա այն կարծիքն Է հայտնել, որ Իսրայելը կցանկանար հաշտության պայմանագիր կնքել:
Հունիսին Բահրեյնում կայացել Է երկօրյա հանդիպում, որտեղ տեղի Է ունեցել մերձավորարևելյան հակամարտության կարգավորման՝ ԱՄՆ-ի կողմից մշակված նախաձեռնության տնտեսական ասպեկտների քննարկում, նախաձեռնություն, որը զանգվածային լրատվամիջոցներն անվանել են «դարի գործարք»:
Իսրայելում խորհրդարանական ընտրությունները՝ տարվա ընթացքում արդեն երկրորդը, նշանակվել են սեպտեմբերի 17-ին այն բանից հետո, երբ Նաթանյահուին չհաջողվեց կազմել կառավարող կոալիցիա և կաբինետ, որը հենվեր դրա վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն