Մոսկվայի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 493 անօդաչու թռչող սարք ԱԳ քարտուղարը Վարշավայում մասնակցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկման Թուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բագան. հազարավոր տաճարների հովիտը Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրևային եղանակ Երևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել է Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը Սամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում» Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները 

Ռ. Հայրապետյանը դոկտորական ատենախոսությունում թույլ է տվել խախտումներ և թերացումներ. ԲՈԿ

Արցախ

Բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակել է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը:

«Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսության թեման է «Մասնակցային կառավարման զարգացման ուղղությունները տեղական ինքնակառավարման համակարգում (ՀՀ նյութերով)»: Ատենախոսությունը գիտական աստիճան շնորհող 014 մասնագիտական խորհուրդ ներկայացվել է 2015 թվականի հունվարին, Ը.00.02 – «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ: Ատենախոսության հրապարակային պաշտպանությունը տեղի է ունեցել նույն թվականի ապրիլի 16-ին, իսկ գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհվել է 2015 թվականի սեպտեմբերի 15-ին: Ատենախոսությունը բաղկացած է ներածությունից (14 էջ), 4 գլուխներից (268 էջ), եզրակացությունից (15 էջ), օգտագործված գրականության ցանկից (17 էջ, 206 անուն գրականություն) եւ 5 հավելվածներից (30 էջ):

Հանձնաժողովն ուսումնասիրել է՝

ա) ՀՀ վարչապետին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (այսուհետ՝ ՀՊՏՀ) մի շարք աշխատակիցների՝ 08.08.2019թ.-ին ուղղված 150-54849 նամակում թվարկված նյութերը,

բ) Բարձրագույն որակավորման կոմիտեին (այսուհետ` ԲՈԿ) ՀՊՏՀ դոցենտ Գ. Ասլանյանի տրամադրած նյութերը,

գ) Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսության որակավորման գործը,

դ) Ռ. Հայրապետյանի որոշ գիտական հոդվածներ։

Իրականացվել է տրամադրված նյութերի եւ ատենախոսության համապատասխան մասերի համադրական ուսումնասիրություն:

Պարզվել է, որ համեմատված հատվածների գերակշիռ մասում առկա են այլ հեղինակներից և աղբյուրներից փոխառված նյութեր՝ առանց համապատասխան հղումների: Փոխառությունների ծավալը բավականաչափ մեծ է, որն ընդգրկում է ատենախոսության ոչ միայն տեսական մասը։ Մասնավորապես, «Մասնակցային կառավարման կատարելագործման ուղղությունները խոշոր համայնքներում» գլխում ներկայացված է աշխատանքի միակ տնտեսաչափական մոդելը, որի մեթոդաբանությունը եւ հիմնավորումը փոխառված է J. Jess Fleming, Thomas J. Straka, and Stephen E. Miller, An Econometric Model to Predict Participation in Urban and Community Forestry Programs in South Carolina, U. S., Arboriculture & Urban Forestry 2006. 32(5):229-235 աշխատությունից՝ առանց այն նշելու:

Այն դեպքերում, երբ փոխառված տեքստում առկա են եղել հղումներ, ատենախոսն իր աշխատանքի մեջ նույնությամբ պահպանել է դրանք։ Նամակում նշված 9 սկզբնաղբյուրներից փոխառված հատվածներում հղումները նույնությամբ պահպանելու արդյունքում ատենախոսության գրականության ցանկն արհեստականորեն մեծացել է։ Հղումները փոխառելիս, երբ առկա չի եղել էջի համարը, ատենախոսը դրանք հիմնականում լրացրել է սխալ տվյալներով։ Աշխատանքում նաև առկա են սխալ հղումներ։

Ատենախոսության հիմնական դրույթներն արտացոլող գիտական հրապարակումների մեջ նշված է «Լամբերտ» (LAP Lambert Academic Publishing) հրատարակչության 2014 թվականին հրապարակված «Партисипативное управление в крупных городах» մենագրությունը: Ակադեմիական հանրույթը «Լամբերտ» հրատարակչությունը վերապահումով է ընդունում, սակայն մենագրությունը, որպես գիտական արդյունքի հրապարակման ձև, Հայաստանի Հանրապետությունում որևէ իրավական ակտով կանոնակարգված չէ, ինչպես նաև սահմանված չեն հրատարակչություններին առաջադրվող պահանջները։ Այդ հարցը կրում է մասնագիտական բովանդակային բնույթ, ուստի կոնկրետ մենագրության վերաբերյալ դիրքորոշումը թողնված է մասնագիտական խորհրդի հայեցողությանը։

Ռ. Հայրապետյանը գիտական անբարեխղճությունը շարունակել է դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո: 2016 թվականին Third European Academic Research Conference on Global Business, Economics, Finance and Banking գիտաժողովի տեղեկագրում հրապարակած «Current Problems of Local Governance in the Republic of Armenia» նյութը գրեթե ամբողջությամբ կրկնում է 2014 թվականին Review of Integrative Business and Economics Research հանդեսում իր տպագրած «The Role and Effectiveness of Local Governance in Public Administration System of Armenia» հոդվածը՝ բացառությամբ վերնագրի, ամփոփագրի և 2 աղյուսակների՝ իրենց անվանումներով հանդերձ։

Ատենախոսության սեղմագիրն առաքվել է 2015 թվականի մարտի 16-ին, իսկ հրապարակային պաշտպանությունը տեղի է ունեցել նույն թվականի ապրիլի 16-ին։ Ժամանակային առումով (ըստ ՀՀ կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի») կանոնակարգային որևէ խախտում տեղի չի ունեցել։

ԲՈԿ-ի նշանակած երկու մասնագետների տված կարծիքները, ընդհանուր առմամբ, բացասական են՝ թեև կարծիքներից մեկը պարունակում է վիճելի դրույթներ։ Առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը հնարավորություն չի տալիս եզրակացնել, թե ինչու աշխատանքը չի ուղարկվել մասնագիտական խորհուրդ՝ այդ կարծիքների հիման վրա քննարկում կազմակերպելու համար։

Գիտական աստիճանաշնորհման գործընթացը ներառում է ատենախոսության քննարկման մի քանի փուլ։ Այն ուսումնասիրում են թեման հաստատած կազմակերպությունը, մասնագիտական խորհրդի անդամները, մասնագիտական խորհրդի նշանակած առաջատար կազմակերպությունը եւ պաշտոնական ընդդիմախոսները։ Հրապարակային պաշտպանության ընթացքում բոլորի կարծիքները քննարկվում են։ Վերջում որակավորման գործն ուսումնասիրվում է ԲՈԿ-ում։ Ակնհայտ է, որ և՛ Ռ․ Հայրապետյանը, և՛ աստիճանաշնորհման գործընթացի մասնակիցները թույլ են տվել տարբեր բնույթի խախտումներ եւ թերացումներ»,– նշված է եզրակացության մեջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվայի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 493 անօդաչու թռչող սարքԹրամփը Բայդենին անվանել է Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության պատասխանատուներից մեկը ԱԳ քարտուղարը Վարշավայում մասնակցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկմանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկմանWSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԲագան. հազարավոր տաճարների հովիտըՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրևային եղանակԵրևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել էԹրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունըՍամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. ՓաշինյանՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները«Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ» «Իրավունք». Սյունեցի պատգամավորները տեղները չեն գտնում«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ամենադիտված