«Ամուլսար առանց հանքի» ակցիայի մասնակիցները կտրել են իրենց դիտողություն անողի ականջը (տեսանյութ)
Հասարակություն
Մամուլում տարածված տեղեկություններով՝ 2 օր առաջ երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել Վայոց ձորի Գնդեվազ գյուղում՝ «Ամուլսար առանց հանքի» ակցիա իրականացնող անձանց և 2 տղամարդկանց միջև։ Բանն այն է, որ ակցիայի մասնակիցները, խախտելով անդորրը, բղավոցներով շրջել են փողոցներում, երբ 2 տղամարդիկ փորձել են դիտողություն անել վիճաբանություն է սկսել նրանց միջև, որի հետևանքով ակցիա իրականացնողները կտրել են տղամարդկանցից մեկի ականջը, իսկ մյուսին՝ ծեծի ենթարկել:
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական բաժնից դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ հայտնեցին․ «Վիճաբանության արդյունքում 2 քաղաքացի վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Հարուցված քրեական գործի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է»,- փոխանցեցին ոստիկանությունից, սակայն այլ տեղեկություններ չհաղորդեցին:
Տեսանյութը՝ Շիրակ Բունիաթյանի ֆեյսբուքյան էջից


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն