Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման վերաբերյալ նախագիծն առաջիկայում կդրվի հանրային քննարկման
Քաղաքական
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը գրեթե պատրաստ է:
Օգոստոսի 26-ին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ քննարկման ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Առաջին միջազգային եզրակացությունները ստացել ենք և նախագիծը վերանայել ենք: Հավանաբար, այս շաբաթվա վերջին կամ մյուս շաբաթվա սկզբին նախագիծը կդրվի հանրային քննարկման և նոր վերջնական միջազգային փորձաքննության կուղարկվի: Միջազգային կառույցների հետ կա համագործակցություն` կադրերի վերապատրաստման և դասընթացների անցկացման հարցում: Սա ևս հակակոռուպցիոն ռազմավարության անբաժան մասն է և կարևոր քայլ՝ կոռուպցիայի դեմ պայքարում»,- ընդգծեց Բադասյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն