Պաշտոնյաների վարորդները և քարտուղարուհիները հնարավոր է` հայտարարագիր ներկայացնեն. Բադասյան
Հասարակություն
Պաշտոնյաների վարորդները և քարտուղարուհիները ևս պետք է հայտարարագիր կներկայացնեն, եթե անհրաժեշտ լինի: Այս մասին այսօր` օգոստոսի 25-ին, ԱԺ-ում Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-22 թթ. ռազմավարության քննարկման ժամանակ ասաց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նարիա Զոհրաբյանի հարցին:
«Այս մարմինը, ենթադրում եմ, որ անպայման անդրադառնալու է նաև մինչև հիմա ներկայացված բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերին: Տվյալ պաշտոնյայի մինչև ո՞ր ազգակցական շրջանակն է ներգրավվելու պարտադիր հայտարարագիր ներկայացնողների մեջ, որպեսզի մենք արդյունքում աբսուրդի չհասնենք, մեր արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հրապարակման մեջ նշված է եղել, որ պաշտոնյաների վարորդները և քարտուղարուհիները ևս պետք է հայտարարագիր ներկայացնեն, նաև պաշտոնյայի հայտարարագրում առանձին տեղ է լինելու նրա բանկային հաշիվների հետ կապված»,- ասաց Զոհրաբյանը:
Նախարարը նշեց, որ ընդհանուր առմամբ հայտարարագիր ներկայացնողների շրջանակը կընդլայնվի, և ոչ միայն պաշտոնյայի հետ համատեղ բնակվողները կներկայացնեն հայտարարգիր, այլ նաև ծնողները, երեխաները և հարազատ եղբայրները, իսկ վարորդների և գործավարների մասով հայտարարագրումը կիրականացվի ըստ անհրաժեշտության:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն