Ձեզ՝ ինձ հեռացնելու շանս եմ տալիս, ասում եք՝ երբեք, հետո խռովում ու գնում եք․ Փաշինյան Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանում պայթուցիկների արտադրության հետ կապված գործարանին Մեկ միլիոն նոր տուն․ Իսպանիայի ընդդիմության խոստումը նախընտրական բանավեճում Երկուշաբթի կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը, հանդես կգամ ուղերձով․ Փաշինյան Զրոյի ձգտող ՀԷՑ-ն ու «քաղաքական բարերարը». Փաշինյանի սուր հայտարարությունները ԱԺ-ում Իտալիայում 24-ժամյա գործադուլ է․ Հռոմի մետրոյի գծերից մեկը փակվել է «Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին Ուկրաինան 2022-ից ԵՄ ուղիներով արտահանել է շուրջ 245 միլիոն տոննա ապրանք Ռուսաստանի 2027-ի բյուջեի նախագծում պաշտպանության ծախսերն առաջին տեղում են Երկրից ավելի շատ գումար է դուրս գալիս, քան մտնում․ պետական պարտքը երկրի տակ դրված ական է․ Մանուկյան Ռուսաստանում նավթի վերամշակումը կրճատվել է մոտ 45 տոկոսով՝ ըստ «Ռոյթերսի» աղբյուրների 

Առաջիկա օրերին ևս 5 նոր աղբատար մեքենա շահագործման կհանձնվի. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը աղբի տեսակավորման խնդրի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել: Դրանում ասվում է.

«Շինանյութ, անկողնային պարագաներ, անգամ՝ զուգարանակոնք։ Այս ամենը քաղաքացիները թափում են կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանների մեջ ու կողքին։

Աղբահանության խնդիրը Երևանում դեռևս լուծման փուլում է։ Իսկ աղբի տեղափոխումը լրացուցիչ բարդանում է անփույթ վերաբերմունքի պատճառով: 
Թեև Երևանն աղբի տեսակավորման դեռ չի անցել, սակայն կան տարրական կանոններ, որոնց հետևելը խիստ ցանկալի է։

«Քաղաքային աղբամանները նախատեսված են միայն կենցաղային աղբի համար: Նման կոշտ թափոնները, կենցաղային տեխնիկան աղբատար մեքենաները չեն կարող մանրացնել: Եվ դրա պատճառով քաղաքային գույքը փչանում է և վնաս է կրում քաղաքապետարանը»,-նշում է կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը։

Հիմնական խնդիրներից մեկը բնակարանի վերանորոգումից հետո մնացած շինարարական աղբն է, որը պետք է տեղափոխվի Նուբարաշենի աղբավայր։ Այստեղ մեկ այլ խնդիր են ապօրինի շինաղբավայրերը։ Երևանի քաղաքապետարանը ոստիկանության հետ շարունակում է հսկողությունը այդ տարածքներում՝ շինաղբով բեռնված մեքենաների վարորդներին զգուշացնելով և ուղորդելով Նուբարաշեն։ Կոչերն անտեսելով՝ վերջերս վարորդներից մեկն, այնուամենայնիվ, ընտրել էր մոտակայքում գտնվող ապօրինի աղբավայրի ճանապարհը։ Հետևանքը՝ մեքենան ընկել էր աղբի ձորակը։

Նշեցինք, որ քաղաքային աղբարկղերն ու աղբամանները նախատեսված են միայն կենցաղային աղբի համար, սակայն օրեր առաջ Դավթաշենի աղբարկղերից մեկում հայտնաբերվեցին բժշկական պարագաներ, այդ թվում օգտագործված ներարկիչներ։ Վտանգավոր թափոնը հարևանությամբ գործող բժշկական կենտրոնինն էր։
«Խոսեցինք տնօրինության հետ, իրենք ընդունեցին սխալը և նշեցին, որ անփութության հետևանք է եղել: Բացի այդ, մենք ստուգեցինք նրանց պայմանագիրը համապատասխան ընկերության հետ»,- նշում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը:

«Թափոնների մասին» օրենքն ասում է, որ բժշկական և վտանգավոր այլ թափոնները վտանգում են մարդու առողջությունը և միջավայրը։ Դրանք պետք է պահվեն հատուկ առանձնացված հատվածներում և այրման եղանակով ոչնչացվեն լիցենզավորված կազմակերպությունների կողմից։

«Գրություն է ուղարկվել առողջապահական տեսչական մարմին, որպեսզի վարչական վարույթ իրականացվի և բժշկական կենտրոնը տուգանվի (100-150 հազար ՀՀ դրամ)»,-նշել է առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:
Այժմ ստուգումներ են Երևանի բոլոր բուժհաստատություններում։ Ստուգվում է թափոնների կառավարման պայմանագրերի առկայությունը։ Քաղաքացիներից ստացված ահազանգի հետքերով մեր նկարահանող խումբը եղավ բժշկական ծառայություններ մատուցող մի քանի կենտրոններում։ 
Թեև որևէ տեղ գրված չէ, թե ինչպես է պետք օգտվել քաղաքային աղբամաններից, սակայն կարևոր է իմանալ, որ կենցաղային աղբը թափելուց հետո աղբամանների կափարիչները պետք է փակվեն։

Պետք է հստակ գիտակցել՝ աղբահանության համար ձեռք բերված գույքը քաղաքի բոլոր բնակիչների սեփականությունն է, և որքան խնամքով մենք այն գործածենք, այնքան երկար կծառայի ան մեզ՝ նվազեցնելով մեր իսկ գրպանից արվող ծախսերը: 
Իսկ առաջիկայում քաղաքապետարանը կսկսի աղբի տեսակավորման փորձնական ծրագիրը:
«Մասնավորը փորձնական 25 աղբաման կտեղադրի Երևանում տեսակավորված աղբի, պլաստիկի համար: Հորդորում ենք առանձնացնել նաև ստվարաթուղթը, որն առանձին կազմակերպություն կգա և կտանի»,-ասում է կոմունալ տնտեսության վարչության պետը: 
Մինչ ոլորտի ամբողջական բարեփոխումը՝ քաղաքապետարանը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ուժերով, համալրվող տեխնիկայով ու նոր աղբամաններով կշարունակի զբաղվել քաղաքի մաքրությամբ: Ի դեպ, Դավթաշենում քաղաքացիները փոփոխությունն արդեն զգում են:

Առաջիկա օրերին ևս 5 նոր աղբատար մեքենա շահագործման կհանձնվի»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ձեզ՝ ինձ հեռացնելու շանս եմ տալիս, ասում եք՝ երբեք, հետո խռովում ու գնում եք․ ՓաշինյանՈւկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանում պայթուցիկների արտադրության հետ կապված գործարանինՖրանսիայում խուզարկել են Մարին Լը Պենի կուսակցության գրասենյակըՄեկ միլիոն նոր տուն․ Իսպանիայի ընդդիմության խոստումը նախընտրական բանավեճումԵրկուշաբթի կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը, հանդես կգամ ուղերձով․ ՓաշինյանԶրոյի ձգտող ՀԷՑ-ն ու «քաղաքական բարերարը». Փաշինյանի սուր հայտարարությունները ԱԺ-ում Թրամփը կոչ է արել Պուտինին արագացնել Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունները Մոսադի ղեկավարը ԱՄՆ-ին առաջարկել է վերսկսել Իրանի դեմ հարվածներըԻտալիայում 24-ժամյա գործադուլ է․ Հռոմի մետրոյի գծերից մեկը փակվել է«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործովԹուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայում խաղաղության հաստատմանըՓաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդինՈւկրաինան 2022-ից ԵՄ ուղիներով արտահանել է շուրջ 245 միլիոն տոննա ապրանք. Visa, Mastercard և JPMorgan․ հաքերները թիրախավորել են արտաքին մատակարարներինՌուսաստանի 2027-ի բյուջեի նախագծում պաշտպանության ծախսերն առաջին տեղում ենԵՄ 22-րդ պատժամիջոցների փաթեթում կարող է հայտնվել մարզիկների վիզային արգելքը Երկրից ավելի շատ գումար է դուրս գալիս, քան մտնում․ պետական պարտքը երկրի տակ դրված ական է․ ՄանուկյանՌուսաստանում նավթի վերամշակումը կրճատվել է մոտ 45 տոկոսով՝ ըստ «Ռոյթերսի» աղբյուրներիՖրանկֆուրտ և Մյունխեն․ «Լյուֆթհանզան» ծրագրում է կրճատել 1000 աշխատատեղ Հանրաքվեն բինգո է ձեզ համար․ Փաշինյանի հեռացումն ու «ալիևյան սահմանադրության» մերժումը՝ շահում». ԿոնջորյանՌուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել օգտագործված միջուկային վառելիքը Ժողովո՛ւրդ, դու պետք է որոշես՝ նորից անցնե՞լ ստորացման ճանապարհով, թե՞ ոչ․ ՎարդանյանՄինչև 45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Բրյուսելում համաձայնություն են ակնկալում մինչև դեկտեմբերԶելենսկին անվտանգության երաշխիքներ է տեսնում միայն Ուկրաինայում գտնվող ամերիկյան բազաներումԽարկովում երկու հարվածից տուժել է 11 մարդ․ վնասվել է նաև հիվանդանոցըՎրաստանի ԱԳ նախարարը կոչ է արել հաղթահարել Ռուսաստանի հետ երկխոսության վախը Ուկրաինայի գլխավոր շտաբը մեկ օրում 278 մարտական բախում է արձանագրելՈւիթքոֆ. Եվրոպացիները լուրջ հանձնառություն են ցուցաբերել կարգավորմանը Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը տվել ենք և հետևողական ենք լինելու․ ԱբրահամյանԻնդոնեզիայում ժայթքել է Սեմերուն․ մոխիրը գագաթից բարձրացել է 800 մետր Թրամփի ճնշումը, Պուտինի առաջարկն ու Եվրոպայի նոր քայլը. Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Արմեն ԳրիգորյանինՄալայզիայի Սելանգոր նահանգում ջրհեղեղից տարհանվածների թիվը հասել է 1 897-իԲանավեճ՝ առանց միջնորդների. Ռոմանոս Պետրոսյանը բանավեճի է կանչում Նարեկ Կարապետյանին Աբդանանի ցույցերից հետո առնվազն 10 մարդ է ձերբակալվել․ «Հենգավ»Հրդեհ Փարիզի արվարձանի բարձրահարկում․ մեկ կին զոհվել է, տուժել են նաև հրշեջներԴրոնների մասին ահազանգը շուրջ երկու ժամով կանգնեցրել է թռիչքները Ջենովայում Կրակել, սպանել է կնոջ եղբորը․ Գողացել են բանալին ներսում թողնված ավտոմեքենանԹրամփին Ասիայում ուղեկցել է «Դատաստանի օրվա ինքնաթիռը»Սաուդյան Արաբիայի հարավում հրթիռ և անօդաչուներ են խոցվել՝ ըստ Էր ՌիադիԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության ցանցը երրորդ օրն է խափանվածAxios․ Սպիտակ տան կիբերանվտանգության ղեկավարը լքում է պաշտոնը 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվումՖլորիդայում գետը գերազանցել է 1953-ի ռեկորդը․ բնակիչներին տարհանել են նավակներով«Ակվանը» հասավ Հնդկաստանի ափերին․ մեկ ամսից էլ քիչ ժամանակում՝ երրորդ ցիկլոնըԹրամփը կոչ է արել ԵՄ առաջնորդներին գումար ծախսել իրենց երկրների, այլ ոչ թե Կիևի վրա «ՀԷՑ»-ից մինչև «Արարատցեմենտ»․ տասնյակ բիզնեսներ շղթայված են. ՖարմանյանԹբիլիսիում որոնումներն ավարտվել են․ պայթյունից զոհվել է 6 մարդՈւիթքոֆը Բեռլինի բանակցությունները համարել է արդյունավետ «Փաշինյանն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ, դուք եկել՝ «Փաշինյա՛ն, հեռացիր» եք ասում․ ՌուբինյանԹրամփը հորդորում է Եվրոպային համաձայնության գալ Ռուսաստանի հետ
Ամենադիտված