Հրդեհն ընդգրկում է Կապանի անտառտնտեսության և Զանգեզուր կենսոլորտային համալիրի տարածքները. Վարդան Մելիքյան
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում` կից կատարելով հետևյալ գրառումը.
«Կապան-Շիկահող-Մեղրի մայրուղու և Ներքին Հանդ տանող ճանապարհի խաչմերուկի մոտակայքում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով հրդեհն ընդգրկում է Կապանի անտառտնտեսության և Զանգեզուր կենսոլորտային համալիրի տարածքները։
Շրջակա միջավայրի և Արտակարգ իրավիճակների նախարարությունների և մյուս պատասխանատու գերատեսչությունների մասնագետներն, ինչպես մոտակա գյուղերից կամավորները տեղում պայքարում են կրակի դեմ»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն