Վիճաբանություն և հայհոյանքներ գիշերային ակումբի մոտ. կան բերման ենթարկվածներ
Հասարակություն
Օգոստոսի 24-ին, ժամը 05.50-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Բաղրամյան պողոտայում՝ գիշերային ակումբի մոտ, իրար ծեծում են:
Մեկնած Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները նշված վայրից, վիճաբանելու, փոխադարձ հարվածներ հասցնելու, հայհոյելու և կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու համար բերման են ենթարկել երկու հաճախորդի և ակումբի երկու աշխատակցի:
Նախապատրաստվոմ են նյութեր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն