Անահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ Արամ Վարդևանյանը դադարեցնում է փաստաբանական գործունեությունը Կինոների մեջ սենց են չէ՞ «աշխատասենյակը ազատում»․ Հրաչյա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը «Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան «Գետի մոտ էի, եկան ասեցին՝ քեզ ման են գալիս». 14-ամյա Վահեն մանրամասներ է հայտնել (տեսանյութ) Վրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Լոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Հեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ) 

ԵՊՀ ցանկացած աշխատող կանգնած կլինի աշխատանքը կորցնելու վտանգի առաջ. ԵՊՀ արհմիության նախագահ

Բլոգոսֆերա

ԵՊՀ արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԵՊՀ ցանկացած աշխատող կանգնած կլինի աշխատանքը կորցնելու վտանգի առաջ:

Հարգելի համալսարանականներ, տեղեկացնում եմ Ձեզ, որ ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանը, չկարողանալով հաշտվել այն մտքի հետ, որ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության առաքելությունը աշխատողների շահերի պաշտպանությունն է, այլ ոչ թե ԵՊՀ կառավարման մարմինների և իր վիճահարույց որոշումներին հավանություն տալը, օրերս ինձ գրավոր տեղեկացրել է, որ պատրաստվում է նոյեմբերի 25-ից միակողմանի խզել ԵՊՀ կոլեկտիվ պայմանագիրը: 

Այս քայլին նախորդել էր ԵՊՀ արհկոմիտեի որոշումը, որով մենք հայտնել էինք անհամաձայնություն ռեկտորի ԺՊ-ի նախաձեռնությամբ թվով 29 աշխատողի աշխատանքից ազատելու վերաբերյալ (Հաշվապահության և Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի բոլոր աշխատողների, Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչության 3 աշխատողների): Օրեր անց ռեկտորի ԺՊ-ն կրկին դիմել էր ԵՊՀ արհեստակցական կազմակերպությանը՝ առաջարկելով տալ համաձայնություն, և սպառնացել, որ հակառակ դեպքում կվերանայի ԵՊՀ Կոլեկտիվ պայմանագիրը: Արհեստակցական կազմակերպությունը տեղի չտվեց այդ վերջնագրին, ինչի շնորհիվ աշխատողների աշխատանքից ազատելու գործընթացը կասեցվեց և մարդիկ պահպանեցին իրենց աշխատատեղերը: 

Կցանկանայի հիշեցնել, որ դեռևս 2015 թվականից գործող Կոլեկտիվ պայմանագիրը հավանության էր արժանացել բոլոր ֆակուլտետների և կառուցվածքային ստորաբաժանումների կոլեկտիվների ժողովներում, որից հետո այն երկարաձգվել էր մինչև 2021 թվականի մայիսի 20-ը: Կոլեկտիվ պայմանագրի կողմ են հանդիսանում ԵՊՀ բոլոր աշխատողները և այն ապահովում է հավելյալ սոցիալական և իրավական երաշխիքներ»: 

Ռեկտորի ԺՊ-ի կողմից նման կտրուկ, չհիմնավորված, միակողմանի և կամայական որոշումը չի տեղավորվում սոցիալական գործընկերության, ներբուհական որոշումների կայացման ժողովրդավարական մթնոլորտի և կոլեգիալ կառավարման տրամաբանության շրջանակներում, կոպտորեն ոտնահարում է Կոլեկտիվ պայմանագրի կողմ հանդիսացող ԵՊՀ յուրաքանչյուր աշխատողի իրավունքները և սոցիալական շահերը:

Այդուհանդերձ, հարց կարող է առաջանալ, թե որն է ռեկտորի ԺՊ-ի այդ քայլի դրդապատճառը: Ըստ երևույթին, մենք գործ ունենք հետևյալ իրողությունների հետ.
1.Ի ցույց դնել համալսարանականներին, որ իր (ռեկտորի ԺՊ-ի) կամայական որոշումները չսատարող անձինք չեն կարող համալսարանում հանգիստ գործունեություն ծավալել, և միաժամանակ թույլ չտալ այլակարծության դրսևորման ցանկացած նախադեպ համալսարանում: 
2.Վերացնել իր նախաձեռնությամբ ցանկացած աշխատողին աշխատանքից ազատելու էական խոչընդոտ հանդիսացող Կոլեկտիվ պայմանագրով սահմանված համապատասխան դրույթը (գործատուն իր նախաձեռնությամբ աշխատողին աշխատանքից ազատելու ժամանակ պետք է ստանա արհմիության գրավոր նախնական համաձայնությունը): Փաստորեն, պայմանագիրը լուծելուց հետո, ռեկտորի ԺՊ-ն առանց խոչընդոտի կարող է մարդկանց կամայական պատրվակով ազատել աշխատանքից: 
3.Էականորեն թուլացնել արհմիության դիրքերը, չեզոքացնելով այն գործիքակազմը, որով արհմիությունը պաշտպանում է ԵՊՀ աշխատողների իրավունքները և սոցիալական շահերը, որի վառ ապացույցն այն է, որ ԵՊՀ 29 աշխատող այս պահին պահպանեցին իրենց աշխատատեղերը և արժանապատվորեն աշխատում են:

Այսպիսով, ռեկտորի ԺՊ-ի կողմից նախաձեռնած այս ապակառուցողական գործընթացը պետք է կասեցվի, հակառակ դեպքում նոյեմբերի 25-ին Կոլեկտիվ պայմանագրի լուծումից հետո ԵՊՀ ցանկացած աշխատող կանգնած կլինի աշխատանքը կորցնելու վտանգի առաջ, իսկ ԵՊՀ արհմիությունը բացի բարձրաձայնելուց ուրիշ որևէ արդյունավետ գործողություն չի կարողանալու իրականացնել գործատուի հնարավոր ապօրինի քայլերի դեմ: 
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը առաջիկայում պատրաստվում է ՀՀ օրենսդրության շրջանակներում նախաձեռնել գործընթաց ԵՊՀ Կոլեկտիվ պայմանագրի անընդհատությունն ու շարունակականությունը ապահովելու նպատակով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չինաստանի դեսպանը խոսել է բանակի առաքելության և հայ-չինական բարեկամության մասինԱնահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ «Նոան» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլԶՈՒ ԳՇ պետը քննարկել է հրամանատարական հավաքի օրակարգային հարցերըԱրարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են ենթակառուցվածքային ծրագրերըՀայաստանում քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման ծրագրի իրականացման ընթացքըԵԱՏՄ-ից դուրս Հայաստանին գազի նույն պայմանները չեն առաջարկվի․ ՌեշետնիկովԵվրամիությունում ուժեղացվում է պայքարը առցանց ֆինանսական խարդախությունների դեմԱրամ Վարդևանյանը դադարեցնում է փաստաբանական գործունեությունը Թուրքիան պատրաստ է աջակցել Լիբանանի հարավի վերականգնմանը․ Էրդողան Ռուսաստանը չի մասնակցի հոկեյի աշխարհի առաջնությանը Կինոների մեջ սենց են չէ՞ «աշխատասենյակը ազատում»․ Հրաչյա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը Թուրքիայում շարունակվում են խոշոր անտառային հրդեհները․ գրանցվել է 115 բռնկումԴավիթ Խուդաթյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերը«Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին Ռուսաստան–Հյուսիսային Կորեա համագործակցությունը շարունակում է ընդլայնվելԵվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան Եվրամիությունում քննարկվում է միգրացիոն քաղաքականության խստացումը«Գետի մոտ էի, եկան ասեցին՝ քեզ ման են գալիս». 14-ամյա Վահեն մանրամասներ է հայտնել (տեսանյութ)ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության ծրագրերի ֆինանսավորման նոր մեխանիզմ է ներկայացվելՀայ սկաուտները Գինեսի ռեկորդ են սահմանել՝ 809 հոգով շուշանի պատկեր ստեղծելովՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ ԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերըԱյս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Իլոն Մասկը կրկին դառնում է Հանրապետական կուսակցության գլխավոր ֆինանսավորողներից մեկըՖԻՖԱ-ն կկորցնի իր հոգին․ Բլատերը քննադատության է ենթարկել Ինֆանտինոյի ծրագիրըԼոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցըՀեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ)ԵՄ-ն կարող է ճնշել Հայաստանին՝ Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկելու համար․ ԵվրապատգամավորՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն է տեղի ունեցել Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԴատարանը փոխել է Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը Ռուսաստանից նոր ուղերձ՝ Երևանին․ կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն Վենսն ու Նեթանյահուն բացահայտ բախվել են. ՀԷՑ-ից մինչև Ծառուկյան․ օրվա ամենակարևոր լուրերը (տեսանյութ)Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կուժեղացվեն աղետների պատրաստվածության կարողությունները60 հազար քաղաքացու ձայն գողացել են․ սա չլսված մի դեպք է (տեսանյութ)«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի Աջափնյակում հայտնաբերվել են թմրամիջոց և հրազեն (տեսանյութ) ՏԿԵՆ-ում քննարկվել են «Առողջ տանիք» ծրագիրը, վերականգնվող էներգետիկան և աղբահանության համակարգըՎիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան ՈւԵՖԱ-ն կարող է բոյկոտել Աշխարհի առաջնությունըChat GPT-ին հարցրեցի՝ ոնց գնամ եկեղեցի. 14-ամյա Վահեն դուրս եկավ ոստիկանության բաժնից (տեսանյութ) Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է կնոջ մարմին Լատվիան Ուկրաինայի հետ պայմանավորվել է անօդաչուների համատեղ արտադրության շուրջ9 էջանոց նամակ էր գրել. 14-ամյա Վահեի հայրը մանրամասներ է պատմում (տեսանյութ)
Ամենադիտված