Moody’s-ում վարկանիշի բարձրացմամբ մոտեցել ենք տարածաշրջանի երկրներին. Արտակ Մանուկյան
Բլոգոսֆերա
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Moody’s -ում Հայաստանի վարկանիշին:
«Հարգելիներս, ֆորմալ մենք Moody’s ավելի բարձր ռեյտինգային մակարդակ էլ ենք ունեցել․․․և, ուրեմն, ինչի՞ համար է այս բարձրացումը կարևոր։
1) Նախ կարևոր է բարձրացման վեկտորի առումով, ինչի արդյունքում մոտեցել ենք տարածաշրջանի երկրներին ներդրումների հետաքրքրության տեսանկյունից․․․
2) Այստեղ չափազանց կարևոր է տնտեսության դիվերսիֆիկացիան ու դրական հեռանկարները, ինչը մատնանշվում է․․․
3) Մեր պարտատոմսերը արդեն շրջանառվում են, ու սա դրական կազդի՝ նվազեցնելով ռիսկ պրեմիումը․․․ ինչի արդյունքում ինչպես պետությունը, այնպես էլ, օրինակ՝ բանկերը կկարողանան ավելի էժան վարկային ռեսուրսներ ներգրավվել․․․
Հ․Գ․ Ի՞նչ կարող է շահել շարքային քաղաքացին այս փոփոխությունից։ Կարծում եմ՝ առաջին հերթին վարկային տոկոսադրույքների որոշակի նվազում․․․»,- գրել է նա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն