Սամվել Ալեքսանյանը կաշառե՞լ է ոստիկանին. քաղաքացին դիմում է ոստիկանությանը (տեսանյութ)
Բլոգոսֆերա
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Մազմանյանը տեսանյութ է հրապարակել և դիմել ոստիկանությանը՝ ակնարկելով, որ «Մալաթիա մոլ»-ում տեղի ունեցած հրդեհի ժամանակ գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կաշառք է առաջարկել ոստիկանին:
«ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia կաշառք առաջարկելը պոզով պոչով չի լինում։
ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն պատիժ է սահմանվում ոչ միայն կաշառք վերցնելու, այլ նաև՝ կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու համար:
ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով»,- գրել է Մազմանյանը:
Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել համացանցում տարածված այս տեսանյութի վերաբերյալ.
«Տեսանյութն ուսումնասիրվել է ոստիկանությունում, ոստիկանության պետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրված է հայտարարությունում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն