Չենք պատրաստվում մաս կազմել «ELARD»-ի թատրոնին. ԼՀԿ
Քաղաքական
«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Արեն Պետունցը հայտարարում է՝ իրենք չեն պատրաստվում մաս կազմել «ELARD»-ի թատրոնին:
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Հայտնի է, որ այսօր 16։00 վարչապետ Փաշինյանը պատրաստվում է տեսակապի միջոցով զրուցել «ELARD» ընկերության ներկայացուցիչների հետ՝ Ամուլսարի վերաբերյալ տրված եզրակացության մասին։
«Լուսավոր Հայաստանին» ևս, որպես խորհրդարանական խմբակցություն, հրավիրել են մասնակցելու այդ խորհրդակցությանը, սակայն մենք որևէ ներկայացուցիչ չենք ուղարկելու, քանի որ չենք պատրաստվում մաս կազմել «ELARD»-ի թատրոնին և մենք այդ կազմակերպության կողմից տրված եզրակացությունը ի սկզբանե ամբողջությամբ կասկածի տակ ենք դրել։
Այսպիսով, այդ ֆորմատով մեզ համար քննարկման ենթակա հարց չկա, և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նպատակահարմար չի համարում իր մասնկացությունը որևէ հավելյալ քննարկման այդ կասկածելի ընկերության կասկածելի եզրակացության մասին»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն