Հասել ենք, իջե՜ք. Արթուր Ղազինյան
Բլոգոսֆերա
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․
«Հասել ենք, իջե՜ք . . .
Անցումային արդարադատության փաստահավաք հանձնաժողովը Հայաստանում պետք է իրագործի անցումային արդարադատություն։
Տեղյակ լինելով առաջադրված խնդիրներին և նպատակներին՝ պատկերացնում եմ այդ հանձնաժողովի կազմը, որը պետք է վերջնականապես ավիրի ազգային պետությունը. հայրենի քաղաքացիական հասարակության բոմոնդը, իրավապաշտպանության աստվածներն ու արժեհամակարգային հրեշտակները։
Մի խոսքով, ԱԱԾ ուսումնասիրության օբյեկտ հանդիսացող գրեթե ամբողջ ծաղկաբույլը։
Ոչ մի իրեն հարգող և պրոֆեսիոնալ իրավաբան չի կարող մաս կազմել և գործիք դառնալ Հայկական շահի հետ ոչ մի աղերս չունեցող, մերժված և տապալված օրակարգի իրացմանը, որը թելադրված ու պարտադրված է «հեղափոխության» արտաքին տերերի կողմից։
Սպասենք լյուստրացիայի հաջորդ փուլին»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն