Քիչ առաջ ստացել ենք այս գրությունն ի պատասխան վարչապետին ուղարկված իմ նամակի. Էդմոն Մարուքյան
Բլոգոսֆերա
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղած նամակի պատասխանը՝ կից կատարելով գրառում.
«Քիչ առաջ ստացել ենք այս գրությունն ի պատասխան վարչապետին ուղարկված իմ նամակի, որով խնդրել էի վարչապետի կողմից ուղիղ եթերներից մեկում հիշատակված գաղտնի զեկույցին ծանոթանալու հնարավորություն ընձեռել ինձ»:
Ըստ գրության՝ Մարուքյանին հորդորում են փաստաթղթին ծանոթանալու համար այցելել վարչապետի աշխատակազմ:
Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը խնդրել էր վարչապետին ներկայացնել, թե ինչ գաղտնի փաստաթղթի մասին էր նա խոսել ուղիղ եթերում, երբ ասել էր, որ արձակուրդի ընթացում մի փաստաթղթի էր ծանոթացել, որը ցույց է տալիս, ոչ որ մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն