Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք Իրան-Հայաստան սահմանին (տեսանյութ)
ՏեսանյութերՈստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչներ 37-ամյա և 27-ամյա տղամարդիկ ՙԼեքսուս՚ մակնիշի մեքենայով մեկնել են Մեղրի՝ Իրանից թմրանյութ ներկրելու նպատակով:
Տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ-հետախուզական բաժնի և սահմանապահ զորքերի ծառայողների աջակցությամբ: Օգոստոսի 28-ին, ժամը 02.26-ին, կանգնեցվեց Շվանիձոր-Մեղրի ճանապարհով երթևեկող «Լեքսուսը»՝ վարորդի և ուղևորի ինքնությունը ստուգելու նպատակով: Երևանցի տղամարդկանց ինքնությունը ճշտելուց հետո սահմանապահ զորքերի հենակետում զննվեց «Լեքսուսը»:
Ավտոմեքենայի տակից՝ առջևի անիվի հետնամասից հայտնաբերվեց իրանական արտադրության ծխախոտի տուփ, որի մեջ սպիտակ գույնի, առանց հոտի բյուրեղանման 39.46 գրամ զանգված էր: Ըստ 37-ամյա երևանցու՝ զանգվածը եղել է իր մոտ, ինքն է այն նետել մեքենայի տակ:
Նույն օրը կազմված փաստաթղթերն ու փաթեթավորված բյուրեղանման զանգվածը փոխանցվել են ոստիկանության Մեղրիի բաժին, երկու երևանցին բերման են ենթարկվել:
Նշանակվել են դատակենսաբանական, դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն