Բեյսջամփերը նկարահանել է 100 մ բարձրությունից իր անհաջող թռիչքը (տեսանյութ)
ՏեսանյութերՀամացանցում է հայտնվել Կառլ անունով բեյսջամփերի տեսանյութը, ով թռել էր Մոնթե Բրենտո լեռան վրայից (գտնվում է Իտալիայի Տրենտո քաղաքի մոտակայքում)։
Բեյսջամփերի օդապարիկը ամբողջովին չի բացվել, ինչի հետևանքով նա կորցրել է կառավարումը, իսկ անկման արագությունը գնալով մեծացել է։ Մարզիկն անկումը նկարել է սաղավարտի վրա տեղադրված տեսախցիկով։
Կադրերից երևում է, թե ինչպես է Կառլը 100 մ բարձրությունից ընկնելով՝ վայրէջք կատարում երկու ոտքի վրա։ Արդյունքով ադրենալինի սիրահարը ստորին վերջույթի բազմաթիվ կտրվածքներ և կոտրվածքներ է ստացել: Հաշվի առնելով այն փաստը, որ Կառլը բառացիորեն ընկել է ժայռից, նրա բախտը շատ է բերել, քանի որ ազատվել է միայն կոտրվածքով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն