Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիա»-ն լքեց պայքարը
Սպորտ
«Արարատ-Արմենիա»-ն դուրս մնաց Եվրոպայի լիգայի հետագա պայքարից:
Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալվեց «Դյուդելանժ»-ին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց «Դյուդելանժ»-ի հաղթանակով՝ 2:1 հաշվով:
Հայկական թիմը հանդիպման 24-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցավ. գոլի հեղինակ դարձավ Մայսոն Լիման:
Խաղի 48-րդ րոպեին դաշտի տերերը հավասարեցրին հաշիվը` աչքի ընկավ Դանել Սինանին (11 մետրանոց), իսկ 71-րդ րոպեին Սինանին խփեց իր երկրորդ գոլը:
Քանի որ առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել էր հայկական թիմը, արդյունքում խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին: Արդյունքում հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով: Ավելի ուժեղ գտնվեցին դաշտի տերերը` 5:4:
Արդյունքում Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիրը նվաճեց «Դյուդելանժ»-ը:
Լուսանկարները` «Արարատ-Արմենիա»-ի մամուլի ծառայության


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)