Ո՞վ կփոխարինի Էդգար Առաքելյանին ԱԺ-ում
Քաղաքական
Այսօր ՀՀ ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը հայտնեց, որ որոշել է հրաժարվել պատգամավորական մանդատից:
Մանդատը վայր դնելու և մեկ շաբաթվա ընթացքում այն ետ չվերցնելու դեպքում Էդգար Առաքելյանին կփոխարինի Արթուր Մանուկյանը, ով «Իմ քայլի» նախընտրական ցուցակի հաջորդ թեկնածուն է:
Արթուր Մանուկյանը 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:
Մասնագիտությամբ ռեժիսոր է: Պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով՝ 2016թ. ապրիլյան պատերազմին կամավոր մասնակցության համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն