Ճգնաժամը եվրոպացիներին հարկադրել է ավտոմեքենաներից անցնել մոտոցիկլետների
Աշխարհ
2019 թվականի առաջին կիսամյակում Եվրոպայում նոր ավտոմոբիլների վաճառքները 3,1 տոկոսով կրճատվել են: Դրա հետ մեկտեղ աճել է նոր մոտոցիկլետների և մոպեդների շուկան՝ 9,1 տոկոսով: Անցյալ տարի մոտոցիկլետները նույնպես աճ են ունեցել՝ շուրջ տասը տոկոսվ, իսկ ավտոմոբիլները մնացել են տեղում, ինչը, ինչպես գրում է Bloomberg-ը, թույլ է տալիս խոսել ձևավորված միտման մասին:
Եվրոպայում մեծ մոտոցիկլետների խոշորագույն արտադրող՝ Ավստրայի KTM-ի ղեկավար Շտեֆան Պիրերը նշել է, որ դինամիկան մեծապես կապված է այն բանի հետ, որ երիտասարդներն այլևս տարված չեն ատոմոբիլներով, իսկ շատերը չեն կարողանում դրանք թույլ տալ իրենց:
Իտալիայի՝ սկուտերների և մոպեդների արտադրող Vespa-ն հայտնել է, որ երկանիվ տրանսպորտի իր վաճառքները կես տարում աճել են 5,9 տոկուսով: BMW-ն հաշիվ Է տվել հունվարից մինև հուլիս 7,3 տոկոս աճի մասին, թեև ավտոմոբիլները ցուց են տվել 0.9 տոկոսի աճ: Ամենից շատ աճում են Էլեկտրական մոտոցիկլետների վաճառքները: Հաշվետու ժամանակաշրջանում դրանք աճել են 77 տոկոսով՝ մինչև 34 հազար միավոր:
KTM-ն պատրաստվում է մինչև տարեվերջ վաճառել 65 հազար Էլեկտրամոտոցիկլետ, իսկ 2021 թվականին վաճառքները հասցնել տարեկան մինչև 100 հազարի: Բացարձակ թվերով Եվրամիության երկրներում նոր ավտոմոբիլների վաճառքների գերազանցությունը զգալի է՝ 15,1 միլիոն ավտոմեքենա մեկ միլիոն մոտոցիկլետների և մոպեդների դիմաց: Ավելի վաղ հաղորդվել է, որ Գերմանիայի տնտեսությունը, որը խոշորագույնն է Եվրամիությունում, անկում է ապրում:
Պատճառը համարում են ԱՄՆ-ի և Չինաստանի առեւտրական պատերազմը, ինչը հանգեցրել է պահանջարկի նվազման Չինաստանի շուկայում, առաջին հերթին ավտոմոբիլային շուկայում: 2019 թվականի երկրորդ եռամսյակում արտահանումը նվազել է 1,3 տոկոսով, ինչը դարձել է վատթարագույն արդյունքը վերջին վեց տարում: Երրորդ եռամսյակի արդյունքներով սպասվում է արտադրության կրճատում 0,2 տոկոսով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն