ԱԳ քարտուղարը Վարշավայում մասնակցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկման Թուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բագան. հազարավոր տաճարների հովիտը Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրևային եղանակ Երևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել է Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը Սամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում» Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները «Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները 

Արդյո՞ք կարհամարհվի 20 000 մարդու կարծիքը․ Սամվել Բաբայանի գրասենյակ

Արցախ

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Արդեն տևական ժամանակ է՝ գրասենյակը բազմաթիվ նամակներ է ստանում մեր հայրենակիցներից, որոնցում նրանք իրենց մտահոգությունն են հայտնում վերջերս մամուլում հայտնված մանր ու միջին այն հրապարակումների մասին, թե իբր Սամվել Բաբայանը որոշակի պայմանավորվածությունների է գնացել ՀՀ իշխանությունների, ինչպես նաև այլ ուժերի հետ։ Շտապենք չեզոքացնել այդ սև շղարշը, որով փորձում են թյուր կարծիք շրջանառել հասարակության շրջանում։ Սամվել Բաբայանը գաղափարական գործիչ է, շուրջ երեսուն տարի է նա դրսևորել է իրեն որպես անկոտրում և հաստատուն գործիչ, երբեք կուլ չի գնացել որևէ երևույթների, կամ հատկապես անձերի։ Գաղափարական առաջնորդը չունի այդ ամենի կարիքը։ Նա և իր գաղափարները չեն վաճառվել, չեն վաճառվում և չեն էլ վաճառվելու։ Իր շուրջ համախմբված մարդիկ այդ գաղափարի կրողն են, ուստի այս գաղափարական հենքը ամրապնդելով՝ թիմը ամբողջովին զբաղված է կուսակցաշինական աշխատանքներով, թիմում լավագույնների ընդգրկումով, ծրագրային մշակման աշխատանքներով։ Թիմը գնում է առաջ իր որդեգրած ճանապարհով և կարիքը չունի զանազան «գաղափարների» և որևէ այլ ուժի միանալու։ Իսկ ինչ վերաբերում է հանրահավաքներին, ապա հարկ է նշել, որ դրանք միշտ էլ ուժի մեջ են, քանի դեռ ԱՀ իշխանության դաշտում են գտնվում անօրինականությունները։

Երեկ՝ օգոստոսի 29-ին, ԱՀ ԿԸՀ տեղի ունեցած նիստում հաստատվեց ստորագրությունների վավերականությունը, որն այժմ հիմք է տալիս քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչին ԿԸՀ կողմից հաստատված ստորագրահավաքի փաթեթը 15 օրյա ժամկետում հանձնել ԱՀ ԱԺ քննարկման (ըստ սահմանված կարգի՝ 2019թ․ փետրվարի 18-ի ԱՀ ԿԸՀ N4-N որոշման համաձայն)։ Մենք նախատեսում ենք հանձնել փաթեթը գալիք շաբաթ ԱՀ ԱԺ։ Օգտվելով այս գործընթացների ժամանակատար բնույթից՝ շատերը փորձում են այս լռությունը իրենց իսկ շրջանակների համար կապել ինչ-որ պայմանավորվածությունների հետ։ Փորձում են այս սուտ տեղեկությունները տարածել հասարակության մեջ, սակայն չեն էլ հասկանում, որ այն ընդունելի է դառնալու միայն իրենց ընդունող սեղմ խավի համար։ Եթե դուք այդքան ազնիվ եք և վստահ եք, որ արդար եք, ապա վստահ ենք, որ կդնեք այս նախագիծը հանրաքվեի և կթողնեք, որ ժողովուրդը որոշի՝ արդյոք ինքը տեսնում է այս կամ այն մարդուն որպես նախագահի թեկնածու թե ոչ։ Խոսում եք ժողովրդավարությունից, արդարությունից ու ազնվությունից, տվեք ժողովրդին այդ հնարավորությունը, հաստատեք այդ նախագիծը և դրեք հանրաքվեի՝ թեկուզ ձեզ համար՝ համոզվելու արդյոք ժողովուրդը կողմ է, թե դեմ այս նախագծին։ Չէ՞ որ արդեն մոտ 20 000 մարդ իր հավանությունը տվել է, արդյոք այս մարդկանց կարծիքը կարհամարհվի։ Իսկ եթե ամեն դեպքում հակված եք վերարտադրվելու, ապա լռեք, ազնվությունն ու արդարությունը և հատկապես ժողովրդավարությունը ձեզնից կիլոմետրերով հեռու են, դա ձերը չէ, մոռացեք։

Ուստի, սիրելի հայրենակիցներ, ամեն հնարավորն ու անհնարինն արվում է գործող օրենքների սահմաններում կազմակերպել մեր աշխատանքները՝ հանուն կայունության, խաղաղության և արդյունավետ աշխատանքի։

Հետագա մեր բոլոր կատարվելիք աշխատանքները նույնպես կլուսաբանվեն մեր գրասենյակի կողմից։ Կոչ ենք անում չանսալ կեղծ լուրերին և գտնել ձեր բոլոր հարցերի պատասխանները մեր գրասենյակի հրապարակումներում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը Բայդենին անվանել է Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության պատասխանատուներից մեկը ԱԳ քարտուղարը Վարշավայում մասնակցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկմանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկմանWSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԲագան. հազարավոր տաճարների հովիտըՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրևային եղանակԵրևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել էԹրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունըՍամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. ՓաշինյանՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները«Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ» «Իրավունք». Սյունեցի պատգամավորները տեղները չեն գտնում«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է
Ամենադիտված