«Եվրատեսիլ 2020»-ը տեղի կունենա Ռոտերդամում
Այլ
«Եվրատեսիլ 2020»-ը կանցկացվի Ռոտերդամում: Այդ մասին օգոստոսի 30-ին հայտնել Է միջոցառման կազմկոմիտեն:
«Ռոտերդամն ընտրելով միջոցառման անցկացման վայր՝ մենք ընտրում ենք յուրահատուկ պատմություն ունեցող և ինքնատիպ մի քաղաք,- հայտարարել Է մրցույթի գործադիր պրոդյուսեր Սիթսե Բաքերը:- Մենք ընտրում ենք Ahoy համերգասրահը, որը, մեր գնահատմամբ, առավել հարմար հարթակն Է ամենաարդիական տեխնոլոգիաների օգտագործմամբ 180 մլն հանդիսատես ընդհանուր լսարանով երեք հեռուստաշոուի կազմակերպման համար:
Մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան 2020 թվականի մայիսի 12-ին և 14-ին, իսկ «Եվրատեսիլ-2020»-ի եզրափակիչը կկայանա մայիսի 16-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն