Բուժկենտրոններն ահազանգում են․ նախարարի մերձավոր շրջապատից զանգեր ու սպառնալիքներ են ստանում
Հասարակություն
Երեկ ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ առավոտից բուժկենտրոնների, մասնավորապես պետական ենթակայության տակ գտնվող բուժկենտրոնների տնօրեններն ահազանգում են, որ նախարարի մերձավոր շրջապատից ստանում են զանգեր և սպառնալիքներ. «Եթե ֆեյսբուքում ու մամուլում հանդես չգան նախարարին գովերգող հայտարարություններով, ապա կկորցնեն «նախարարի բարյացակամ վերաբերմունքը», ինչ նշանակում է, որ տեղի կունենան «ստուգումներ» և պետական միջոցների վերաբաշխում` ֆինանսավորումը կնվազի...»:
ԼՈՒՐԵՐ.com-ը առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կապ հաստատեց ուրոլոգ Գևորգ Գրիգորյանի հետ, ով նշեց, որ զանգեր ստացել է 4 բուժհաստատություններից, որոնցից 2-ը եղել են մարզային:
«Ես հաճույքով կբարձրաձայնեի ահազանգողների անունները, սակայն, ցավոք, իրենք չեն ուզում, իսկ դա իրենց իրավունքն է: Բայց «Աստղիկ» ԲԿ-ի պաշտոնական էջում արդեն կա գովերգող հայտարարություն: Իսկ Էրեբունի, Արաբկիր և այլ բժշկական կենտրոնները լրատվամիջոցների միջոցով գովերգեցին: Նախարարի այսպիսի պահվածքը պաշտոնի չարաշահում է»,- ասաց Գրիգորյանը:
Նշենք, որ Գևորգ Գրիգորյանի այս հայտարարությունից հետո «Աստղիկ» բժշկական կենտրոնի պաշտոնական էջում հայտնվեց հետևյալ գրառումը:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն էլ մեզ հետ զրույցում հերքեց հայտարարությունը. «Արսեն Թորոսյանն ու Առողջապահության նախարարությունը պարապ չէ, բազմաթիվ կարևոր գործեր կան, որոնցով զբաղված ենք: Նման հայտարարություն տարածողը պիտի փաստեր էլ ներկայացնի, անուններ հրապարակի: Ես հերքում եմ, նման բան լինել չէր կարող, իսկ Աստղիկ, Արաբկիր և Էրեբունի բժշկական կենտրոնները մասնավոր են, և իրենք են պատասխանատու իրենց հայտարարությունների համար»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը տապալվել էր մանկական ուռուցքաբան, արյունաբան, Առողջապահության նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանի կողմից: Նախարարը հայտարարել էր, որ դա ուղղորդված է եղել Արմեն Մուրադյանի կողմից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն