Արարատի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)
ՏեսանյութերՍեպտեմբերի 4-ին ոստիկանության Արարատի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ավշար գյուղում բնակվող, նախկինում ապօրինի թմրաշրջանառության համար դատապարտված 57-ամյա տղամարդն այժմ էլ զբաղվում է թմրամոլությամբ, ավելին՝ աճեցնում է թմրանյութեր պարունակող մշակումն արգելված բույսեր։
Տեղեկությունների հիման վրա նյութեր նախապատրաստվեցին։
Նույն օրը զննվեց տղամարդուն պատկանող խաղողի այգին։ Արդյունքում՝ հայտնաբերվեց 14 կգ զանգվածով կանեփի 52 բույս։ Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածն իրենն է և անձնական օգտագործման համար ինքն է աճեցրել։
Հայտնաբերված բույսերը փաթեթավորվել են փորձքաննության ուղարկելու համար։
Քննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն