Գյուլբուդաղյանցը` Հայաստան-Իտալիա խաղի մասին (տեսանյութ)
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Եվրոպայի 2020թ-ի առաջնության ընտրական փուլում Իտալիայի հավաքականից կրած 1։3 հաշվով պարտությունից հետո հանդիպել է լրագրողներին:
«Առաջին 20 րոպեներին լավ սկսեցինք, հետո խաղի վերահսկողությունը կորցրինք:
Իտալիան ամբողջովին սկսեց ճնշում գործադրել, այդ պատճառով էլ գոլ բաց թողեցինք: Երկրորդ խաղակեսում կորցնելու բան չունեինք, փորձեցինք գրոհել, փոխանցումներով ֆուտբոլ խաղալ: Տղաները շատ աշխատեցին: Հանդերձարանում շնորհակալություն հայտնեցի աշխատանքի համար»,-ասել է մարզիչը:
Մանրամասն` ՀՖՖ-ի տեսանյութում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն