Ցույց տվեցինք, որ նույնիսկ 10 հոգով կարելի է խաղալ Իտալիայի դեմ. Մխիթարյան
Սպորտ
Հայաստանի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Եվրո 2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղին:
Հիշեցնենք, որ այդ խաղում մեր ընտրանին մրցակցին զիջել է 1:3 հաշվով:
«Լավ սկսեցինք հանդիպումը, ագրեսիվ էինք շատ և գոլ խփեցինք: Գոլից հետո մի փոքր հետ քաշվեցինք՝ չգիտես՝ ինչու: Հետո գոլ բաց թողեցինք, կարմիր քարտը խանգարեց, բայց կարծում եմ` երկրորդ խաղակեսում տղաները մինչև վերջ պայքարեցին: Ցույց տվեցինք, որ նույնիսկ 10 հոգով կարելի է խաղալ Իտալիայի դեմ»,- նշեց Մխիթարյանը:
Խոսելով «Ռոմա» տեղափոխության մասին ֆուտբոլիստն ասել է.
«Արսենալ»-ում մարզչի փոփոխությունը իր դերն ունեցավ: «Արսենալ» էի տեղափոխվել Վենգերի ցանկությամբ: Երևի իմ խաղային փիլիսոփայությունը չէր համընկնում Էմերիի փիլիսոփայությանը: ֆուտբոլ է, ամեն ինչ էլ պատահում է: Կարևորը, որ ես երազանքիս հասել եմ, միշտ ցանկացել եմ Անգլիայում խաղալ և երազանքս իրականացրել եմ: Հիմա արդեն տրամադրվելու եմ «Ռոմա»-ի հանդիպումներին, ուրախ եմ, որ այնտեղ եմ խաղալու»:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան