Պայքարեցինք մինչև վերջ. Կամո Հովհաննիսյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը խոսել է Եվրոպայի 2020-ի ընտրական փուլում Հայաստան-Իտալիա խաղի մասին:
Հիշեցնենք, որ մեր ընտրանին պարտվել 1:3 հաշվով:
«Կարմիր քարտն ազդեց խաղի ելքի վրա: Պայքարեցինք մինչև վերջ: Ճիշտ է` կարմիր քարտի պատճառով երկու անգամ ավել աշխատանք տարանք, ավելի շատ էներգիա ծախսեցինք: Գիտեինք, որ Իտալիան հզոր հավաքական է, գիտեինք թե ինչպես է խաղում: Մեր սխալների պատճառով գոլերը բաց թողեցինք: Ամբողջ թիմն աշխատեց և ինձ թվում է պարտության մեջ այստեղ որևէ մեկին մեղադրել պետք չէ»:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան