«Փաստ». Որ պաշտոնյաներն ունեն ամենաբարձր ու ամենացածր վարկանիշը
Հայկական Մամուլ
«Փաստ» թերթը գրում է.
«Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի, առողջապահության ոլորտում տիրող իրավիճակի հետ կապված՝ իշխանությունները մտահոգություններ ունեն վարկանիշի կորստի առումով:
Ըստ այդմ, «Փաստ» թերթի տեղեկություններով, նախաձեռնվել է հերթական սոցհարցումը՝ պարզելու, թե գերատեսչությունների ղեկավարներից ով ինչպիսի վարկանիշ ունի:
Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին հարցումների համաձայն, ամենացածր վարկանիշն ունեն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Սակայն շատ ավելի հետաքրքիր են ամենաբարձր վարկանիշային «հորիզոնականները»:
Իրենց բարձր վարկանիշները պահպանել են ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում