ԱՄՆ-ում հինգ մարդ է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով. CNN
ԱՄՆ
ԱՄՆ-ում հինգ մարդ է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով, որն այժմ գտնվում է Հյուսիսային Կարոլինայի նահանգի ափից ոչ հեռու: Սեպտեմբերի 5-ին այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ փոթորկի մոտենալու հետ կապված տարբեր պատճառներով երեք մարդ է մահացել Ֆլորիդայում և երկուսը՝ Հյուսիսային Կարոլինայում: ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի վերջին գնահատումների համաձայն՝ «Դորիանն» այժմ գտնվում է ԱՄՆ-ի Ուիլմինգթոն ափամերձ քաղաքից (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) մոտավորապես 60 կիլոմետր հարավ - արևելք ընկած շրջանում և շարժվում է հյուսիսարևելյան ուղղությամբ՝ վայրկյանում 5,9 մետր արագությամբ:
Մթնոլորտային երեւույթի սահմաններում քամու առավելագույն արագությունը կազմում է վայրկյանում շուրջ 44 մետր: Կանխատեսումների համաձայն՝ «Դորիանը» Հյուսիսային Կարոլինայի ափի մոտ կգտնվի նաև սեպտեմբերի 6-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)