Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Հրազդանի նախկին քաղաքապետի կողմից 138 մլն դրամի հափշտակության վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Իրավունք

2018թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունից ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն է ուղարկվել Հրազդանի համայնքապետարանում իրականացված աուդիտի արդյունքում կազմված հաշվետվությունը, համաձայն որի՝ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը չի կազմակերպել գույքային հարկերի վճարումների օրինական ընդունումը, իսկ համապատասխան ստորաբաժանման ղեկավարը չի ապահովել իր աշխատողների միջոցով գույքային հարկերի ամբողջական մուտքագրում համայնքի բյուջե:

Ինչպես հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, նախապատրաստված նյութերով դեպքի առթիվ 2018թ․նոյեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Չարենցավանի քննչական բաժնում:

Դատախազական պատշաճ հսկողության ներքո իրականացված ծավալուն օբյեկտիվ, ամբողջական և բազմակողմանի քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում Հրազդանի քաղաքապետարանում բազմաթիվ պաշտոնատար անձանց ներգրավմամբ գործել է հանցավոր կոռուպցիոն սխեմա, որի միջոցով յուրացվել են հողի հարկի և գույքահարկի գծով հավաքագրված գումարների մի մասը՝ առանձնապես խոշոր չափերով:

Մասնավորապես, հիմնավորվել է, որ Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի հարկային բաժնի մասնագետները, 2015-2018թթ. ընթացքում բնակիչներից գանձելով գույքային վճարներ, դրանց մի մասի գումարի չափի վերաբերյալ անդորրագրերի՝ բնակչին տրվող առաջին օրինակում նշել են գանձված գումարի իրական չափը, երկրորդ օրինակում՝ պակաս չափ: Ապա գանձված գումարի տարբերությունը հանձնել նույն բաժնի առաջատար մասնագետին: Վերջինը, նշված գումարը հանձնել է բաժնի պետին, ով ստացած գումարի մի մասը վերադարձրել է օպերատորին, իսկ վերջինս այն հավասար բաժանել է իր և հավաքագրում կատարած մասնագետի միջև: Արդյունքում հավաքագրվել, սակայն Հրազդանի համայնքապետարանի բյուջե չի մուտքագրվել ընդհանուր ավելի քան 138մլն ՀՀ դրամ գումար: Պարզվել է, որ նշված ժամանակահատվածում, ամեն աշխատանքային օր, հարկային բաժնի աշխատակիցները նախորդ օրը հավաքագրված և անդորրագրերի երկրորդ օրինակում նշված գույքային հարկերի գումարները հանձնել են բաժնի պետի տեղակալին: Վերջինը, անձամբ կամ բաժնի պետի միջոցով իր մոտ հավաքված գումարի չափի մասին տեղեկացրել է Հրազդան համայնքի ղեկավար Ա. Դ.-ին:

Վերջինս բաժնի պետին կամ տեղակալին հանձնարարել է, թե հավաքված գումարից որքանը պահել իրենց մոտ և որքան գումար մուտքագրել համայնքի բյուջե, իսկ մնացած մասից, նրա հանձնարարությամբ տրվել է քաղաքապետի կողմից ներկայացած տարբեր անձանց կամ անձամբ հանձնվել Ա.Դ.-ին: Արդյունքում Հրազդանի նախկին քաղաքապետը ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակներով ստացել է 2015-2018թթ. ընթացքում հարկային բաժնի մասնագետների կողմից օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, որպես հողի հարկ և գույքահարկ հավաքագրված հարկերից ընդհանուր առմամբ ավելի քան 102մլն ՀՀ դրամ գումար և յուրացման եղանակով հափշտակել դրանք՝ Հրազդան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս: Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա Ա. Դ.-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քաղաքապետարանի հարկային բաժնի նախկին պետին և տեղակալին վերջնական մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, իսկ նույն բաժնի 6 աշխատակիցների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, կամ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Որպես խափանման միջոց՝ բոլորի նկատմամբ կիրառվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել լիովին կամ մասամբ:

Նախաքննության ընթացքում գրեթե ամբողջությամբ վերականգնվել է համայնքին պատճառված վնասը: Քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը 2019թ. օգոստոսի 26-ին հաստատել է 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ միասին ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված