Յուրի Տեփանոսյանը սպանվել է Սերժ Սարգսյանի ուղիղ հրամանով․ Վարուժան Ավետիսյանը ցուցմունք տվեց
Իրավունք
«Սասնա Ծռեր» խմբի 10 անդամի գործով դատական հերթական նիստին հարցաքննվեց խմբի անդամ Վարուժան Ավեստիսյանը։ Նա ներիկայացրեց իր կենսագրությունը և, թե ինչ գործունեություն է ծավալել տարիների ընթացքում։
«Մենք տեսանք, որ նախկին իշխանության ներկայացուցիչները ունակ են նաև պայմանավորված պատերազմի որոշում կայացնել՝ ծրագրելով տարածքներ զիջել: Ամեն կերպ փորձում էին խոչընդոտել իրենց խաղաղ հավաքները։ Եթե չտեսնեինք ապրիլյան պատերազմը և նախկին ռեժիմի օրոք կատարված դավադիր քայլերը, տարածքների հանձնումը, ապա կկարողանայինք շարունակել խաղաղ անհնազանդությունների միջոցով պայքարել նրանց դեմ»,- ասաց Ավետիսյանը:
Ավետիսյանի խոսքով՝ իրենց խմբի անդամ Արմեն Բիլյանը կապ չունի ոստիկանի սպանության հետ, քանի որ նա անգամ զենք չի ունեցել։ Ինչ վերաբերում է ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանությանը՝ Ավետիսյանը նշեց․ «Այդ օրը կրակոց չի հնչել, նա սպանվել է Սերժ Սարգսյանի ուղիղ հրամանով»,- ասաց նա:
Ավետիսյանն այն համոզմանն է, որ այս ամենին պետք է վերջ դրվի, պետությունը պետք է հրաժարվի մնացյալ բոլոր մեղադրանքներից, իսկ մահվան դեպքերի հետ կապված հանգամանքները պետք է լուրջ և լրացուցիչ քննությամբ պարզվեն․ «Եթե մարտի 1-ի գործով կարող էին նույն մարդիկ, նույն ղեկավարների հսկողության ներքո, նրանց հրահանգներով բազմաթիվ այլ ապացույցներ կեղծել, այս գործն էլ նույն ձևով ծայրից ծայր այդ առումով կեղծվել է։ Այս դրվագները պետք է լրջորեն քննության ենթարկվեն և Սերժ Սարգսյանի ռեժիմի օրոք քննության հետ առնչված պաշտոնյաները պետք է ամեն կերպ հեռու պահվեն այս գործի քննությունից»,- նշեց Ավետիսյանը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան