«Սեդրակին արգելված է տեսակցել հորը»․ պաշտպանը՝ Քոչարյանին տեսակցելու արգելքի մասին
Իրավունք
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, չի թույլատրվում տեսակցել հորը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանին փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանը:
«Սեդրակին արգելված է տեսակցությունը», - ասաց նա։
Թե ի՞նչ հիմքով է տեսակցությունն արգելվել՝ ի պատասխան Սահակյանն ասաց. «Իրենց հարցրեք»:
Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մերժել էր Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան