Դատարանը մերժեց դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի մասին Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը
Իրավունք
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի վերաբերյալ։
Խուդոյանը միջնորդություն ներկայացրել էր՝ պատճառաբանելով, որ դատավոր Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի տվյալ գործի և, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։
Խուդոյանի միջնորդությանը միացել են նաև փաստաբանական թիմի մյուս անդամները:
Ավելի վաղ, պաշտպաններից Հայկ Ալումյանը նշել էր, որ առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Դանիբեկյանի՝ որպես դատավորի մասնակցությունը տվյալ դատական գործին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան