Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումը Վաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրից ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետ ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան «Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Գալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու Մոսկվան Արարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը Մերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսը 

Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել տարբեր հանցագործությունների համար

Իրավունք

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է գողության, ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ապօրինի կերպով զենք պատրաստելու և թմրամիջոցի՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի 40-ամյա բնակչին: Քրեական գործի բազմակողմանի քննությամբ պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այսպես՝ Լոռու մարզի բնակիչը՝ ծնված 1979 թվականին, 2019 թվականի մարտի 30-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, «Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության «Մեխանիկական արտադրամաս»-ի լուսամուտի պոլիէթիլենային թաղանթը պոկելու միջոցով ապօրինի մուտք է գործել արտադրամասի տարածք և այնտեղից գաղտնի հափշտակել ընկերությանը պատկանող էլեկտրաեռակցման պղնձյա մալուխ:

Իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն անձի կողմից կատարվել են նաև այլ հանցագործություններ ևս:

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անձը 2015 թվականի նոյեմբեր ամսին, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, ցանկապատի վրայով բարձրանալու եղանակով դարձյալ ապօրինի մուտք է գործել «Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության նույն՝ «Մեխանիկական արտադրամաս»-ի տարածք և այնտեղից գաղտնի հափշտակել ընկերությանը պատկանող ամբարձիչի 2 հատ մարտկոց և օդամղիչ շարժիչի գործարկիչ:

Գողության մեկ այլ դեպք էլ կատարվել է 2019 թվականի մարտի վերջերին. 40-ամյա տղամարդը, օգտվելով անասնագոմի դռան՝ փականով փակված չլինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել «Մանես-Վալեքս» ՓԲ ընկերությանը պատկանող չօգտագործվող անասնագոմ և այնտեղից գաղտնի հափշտակել ընկերությանը պատկանող 11 հատ փոքր և 1 հատ մեծ էլեկտրական անջատիչներ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև՝ Լոռու մարզի բնակչի կողմից ռազմամթերք հանդիսացող՝ 16 հատ 7,62 մմ տրամաչափի հրացանային մարտական և մեկ հատ 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական սպորտային հրացանային փամփուշտներ ապօրինի ձեռք  բերելու ու դրանք իր կողմից փաստացի օգտագործվող բնակարանում ապօրինի պահելու վերաբերյալ:

Բացի այդ, պարզվել է, որ նույն անձը 2015 թվականի ամռանն ապօրինի պատրաստել և իր բնակարանում ապօրինի պահել է 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման փամփուշտներով կրակելու համար հարմարեցված ինքնաշեն ակոսափող հրազեն:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Լոռու մարզի 40-ամյա բնակիչը, առանց իրացնելու նպատակի, անձնական օգտագործման համար, ապօրինի պատրաստել և իր բնակարաններում ապօրինի պահել է զգալի չափերով՝ ընդհանուր 10.42 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Փամփուշտները, հրազենը և թմրամիջոցը հայտնաբերվել և առգրավվել են բնակարաններում օրենքով սահմանված կարգով կատարված զննությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), 235-րդ հոդվածի 1-ին մասով, 236-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններինԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրաՎաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԳալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի Ստրասբուրգ
Ամենադիտված