Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր 

Քրեական գործեր՝ Տավուշի մարզի համայնքներում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստերով

Իրավունք

Տավուշի մարզի դատախազության դատախազի հանձնարարությամբ և  դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնում  նախապատրաստվող նյութերով պարզվել է,  որ  ՀՀ Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավարը, 2019թ. սկզբներին տեղեկանալով, որ Այրում բնակավայրի բնակիչը «Մշակույթի պալատի» հետնամասով անցնող ստորգետնյա գազատարի վրա ինքնակամ կառուցել է շինություն, նրա նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ:  Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Բացի այդ Վանաձոր քաղաքի մի բնակչի թույլ է տվել օրինականացնել Այրում բնակավայրում գտնվող համայնքային նշանակության ստորգետնյա ջրատարի վրա ինքնակամ կառուցված կապիտալ շինությունը: Արդյունքում վերջինս ստացել է ՀՀանշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական:

Նշված դեպքերի  առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն` նախաքննություն կատարելու համար:

2019թ. նոյեմբերի 16-ին Իջևան քաղաքում կանգնեցված և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք  տեղափոխված ԿԱՄԱԶ մակնիշի ինքնաթափ ավտոմեքենայում կրաքարի հայտնաբերման հանգամանքները պարզելու նպատակով Ոստիկանության Իջևանի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել, որ ավտոմեքենան վարող անձը, չունենալով օրենքով սահմանված կարգով ընդերքի օգտագործման պայմանագիր,  տևական ժամանակ հողափոր էքսկավատորի գործադրմամբ, Իջևան քաղաքի Մետաղագործների թաղամասի վերջնամասում գտնվող կրաքարի պաշարներ պարունակող վայրից ապօրինի արդյունահանել է կրաքար:

Կրաքարի պաշարներ պարունակող վայրում կատարվել է դեպքի վայրի զննություն և պարզվել, որ արդյունահանված տարածքը ընդգրկում է շուրջ 3000 քմ. տարածք, ունի երկաստիճան շուրջ 15մ. խորություն, դեպքի վայրում առկա են երկու հողափոր էքսկավատոր: Քարի ապօրինի արդյունահանման ծավալները և դրա արդյունքում պետությանը պատճառված վնասը պարզելու համար գրություն է ուղարկվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ մարկշեյդեր մասնագետների միջոցով համապատասխան չափագրումներ կատարելու համար:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ դեպքի առթիվ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային վարչությանը: Սկսվել է նախաքննություն, որի ընթացքում կպարզվեն նաև տևական ժամանակահատվածում իրականացված արդյունահանման փաստը համայքնային մարմինների կողմից չարձանագրելու և դրանից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու հանամանքները:

Ընդհանուր առմամբ ՀՀ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո ներկայումս քննվում է մարզի տարբեր համայնքների ղեկավարների, համայնքապետարանների պաշտոնատար աձանց և համայնքային ենթակայության հիմնարկների պատասխանատու անձանց կողմից կամ ներգրավմամբ առերևույթ կատարված կոռուպցիոն բնույթի հանցավոր արարքներին առնչվող 12 քրեական գործ, ևս մեկ քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մարզի Ազատամուտ, Աչաջուր, Արծվաբերդ, Վարագավան, Իջևան, Կողբ, Կիրանց, Գանձասար, Խաշթառակ, Ծաղկավան, Լուսաձոր և Այրում համայքներին:

Նշված քրեական գործերի շրջանակներում համայնքի բնակիչների անուններով որպես օգնություն համայնքի բյուջեից գումարների տրամադրման, պետական ծրագրերով գյուղացիական տնտեսություններին սերմացու ցորենի հատկացման գործընթացում հափշտակություններ կատարելու, առանց աշխատանքային պարտականությունների կատարման՝ պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով անձանց աշխատավարձեր հատկացնելու և այդ գումարները յուրացնելու, վատնելու, ինքնակամ կառուցապատումները չվերացնելու, վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառելու, հողամասերի ինքնակամ զավթումները, ապօրինի շինարարությունները դիտավորությամբ չդադարեցնելու և այլ հանցավոր արարքներ առերևույթ կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել նշված համայնքների թվով 7 պաշտոնատար անձանց (այդ թվում՝ համայնքների 4 նախկին ղեկավարների): Քրեական այս գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 44մլն ՀՀ դրամ: Պատճառված վնասները վերականգնելու նպատակով բոլոր դեպքերում մեղադրյալների գույքի վրա կիրառվել են արգելանքներ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում
Ամենադիտված