ԿԳՄՍ սպորտի գծով փոխնախարարին ձերբակալելու որոշում է կայացվել
Իրավունք
ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն արդեն մի քանի ժամ է գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում: Նրան ձերբակալելու որոշում է կայացվել։
Մեզ հետ զրույցում ԱԱԾ-ից չցանկացան պարզաբանել՝ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ։ ԿԳՄՍ-ից ևս չկարողացանք մեկնաբանություն ստանալ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի հոկտեմբերի 30-ին Գևորգ Լոռեցյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ: Նա այս պաշտոնին անցավ նախարարությունների միավորումից հետո։
Մինչ այդ Լոռեցյանը զբաղեցնում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Պետական գույքի կառավարման վարչության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան