Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիստները դատի են տվել Տիգրան Ավինյանին
Իրավունք
Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիստները զրպարտության մեղադրանքով դատի են տվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Ինչպես տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից, գործը վարույթ է ընդունվել և մակագրվել է Դանիել Մերուժանի Մխեյանին:
«Դատարանը որոշեց քաղաքացիական գործն ըստ հայցի Թեհմինե Մխիթարի Ենոքյանի, Անի Ռազմիկի Խաչատրյանի, Արթուր Արմենի Գրիգորյանի, Լևոն Գերասիմի Գրիգորյանի, Արկադի Գագիկի Գրիգորյանի, Միհրդատ Խորենի Ներսիսյանի, Գագիկ Արտուշի Գրիգորյանի, Թեհմինե Կամոյի Հունանյանի, Սուսաննա Խաչիկի Մարգարյանի, Հենրի Մանվելի Հարությունյանի, Ասքանազ Աշխարհաբեկի Հովհաննիսյանի, Բորիս Արկադյայի Խաչատրյանի, Գոռ Մկրտիչի Այվազյանի, Աննա Նիկոլայի Շահնազարյանի, Միլենա Վլադիմիրի Բաղդասարյանի ընդդեմ պատասխանող Տիգրան Արմենի Ավինյանի` զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջի մասին, ընդունել վարույթ: Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման»,- տեղեկացնում է Datalex-ը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան