Tesla-ի շահույթը նվազել է Երգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Այս կենդանակերպի նշանները տիեզերքի կողմից սև ցուցակում են հայտնվել մինչև ձմռան սկիզբ Լեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot» հրթիռներ Ադրբեջանը քննադատել է ԱՄՆ-ում հայ գերիների վերաբերյալ քննարկված նախաձեռնությունները «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից (տեսանյութ) ՔՊ-ականները պետք է շնորհակալ լինեն Աստծուն ու Փաշինյանին (տեսանյութ) Ինչու՞ է ձերբակալվել «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը. Մանրամասներ Ի՞նչ քաղաքական օրակարգով է «Ուժեղ Հայաստանը» մտնում խորհրդարան․ Դավթյանի մեկնաբանությունը (տեսանյութ) Ռուսաստանը մեղմել է ԱՄՆ-ից ինկուբացիոն ձվի ներկրման սահմանափակումները «Իմ կյանքից հանել եմ շահամոլ, կեղծ ու վատ էներգիայով մարդկանց»․ Սոֆի Դևոյանի բացառիկ խոստովանությունը 

«Ամբոխին հմայելու Փաշինյանի խարիզման սկսում է ցնդել»

Բլոգոսֆերա

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Գիտեմ , որ գրառումս ներկայիս Facebook -յան քաղաքական թրենդայնության մեջ դժվար ընկալելի է լինելու բայց...

Ներկայիս «ամբոխավարության» ընթացքն ինձ հաճախ ստիպում է մտածել, թե ո՞րն է մեր երկրի համար առավել հանցավոր ու վտանգավոր երևույթը՝ «կոռումպացված պրոֆեսիոնալիզմը» թե՞ «անմեղսունակ ինքնավստահությունը», երբ վերջինս համեմվում է զանգվածների վրա ազդեցություն թողնելու էմոցիոնալ էնտուզիազմով և ձգտմամբ: Եթե նույնիսկ այս միտքը առաջին հայացքից Ձեզ տարակուսման առիթ տա` վստահեցնում եմ այն հայտնելու պատճառները ընկած են այսօրվա իշխանության քաղաքական մենթալիտետի և վարքաբանության հիմքերում :
Իշխանությունը իր լիդերի հեղինակմամբ ասում է` մեջբերում եմ «Մենք սանդուխքով բարձրանալիս լոնքերով 4 ենք թռնում, ընդդիմադիրներն ասում են՝ չէ՛, ո՞նց եք 4 թռնում, 12 թռեք»:
Հարգելի իշխանություններ`
խնդիրն այն է , որ դա ասում են Ձեր` ընդիմադիրները, շեշտում եմ ` Ձեր՛ ընդիմադիրները:

Հասարակության հեղափոխական մեկ այլ շերտ ասում է. «Ախր, խոսք էիք տվել և բերում էիք հավաստիացումներ, որ 12-ի փոխարեն համարյա 120 կարելի է թռնել, եթե...» հիշեք կախարդական փայտիկի միֆը:

Հասարակության մեկ այլ ռացիոնալ, գրագետ և առողջ հատված Ձեզ ասում է, որ «Ձեր լոնքը հանգեցնելու է շպագատի` այն էլ սանդուխքի վրա, ինչը շատ տհաճ և ցավոտ երևույթ է», որովհետև «լոնք» եք գցում կշռադատված քայլերի փոխարեն: Դեռ ավելին` ավելի շատ խոսում էք «լոնքի» մասին և այն հռետորաբանության էֆեկտով «թանկ վաճառելու» մեթոդաբանությամբ, քան այդ «լոնքը» գցելու իրական կարողության մասին:

Եթե նույնիսկ վերջին ելույթի ընթացքում վարչապետը «աննախադեպ» բառը 6-7 անգամվա փոխարեն 60-70 անգամ օգտագործեր այն, ապա միևնույն է ստեղծվում է տպավորություն , որ կարծես թե գովազդի տրամաբանությամբ, ինչ-որ բան է ուզում վաճառել իր ընտրողների վրա: Սակայն աներկբա է, որ միևնույն է հասարակության մեծամասնությունը այդ «քաղաքական ապրանքն» այլևս չի գնելու, նույնիսկ եթե այն նրան ձրի տան:

Ամբոխին հմայելու Փաշինյանի խարիզման և նրա թիմի առաջնային դերակատարների արտաբերած մտքերը սկսում են ցնդել այն պահին, հենց այդ մտազեղումները հանրային ռացիոնալ քննարկման առարկա են դառնում, որովհետև դրանց բովանդակության սնանկության վրա լույս է սփռվում մեծ արագությամբ:

Այլևս մեկ բան ևս աներկբա է, որ մոտ են այն ժամանակները, երբ բարձր սպասումներով «կերակրված» և հերթական անգամ հիասթափված հեղափոխական մեծամասնությունը Փաշինյանի սուպերվարչապետությունը և քաղաքական վարքագիծը սկսելու է որակել` որպես «հանցավոր ռեժիմ»: Ես նորից դեմ եմ լինելու այդ էպիտետին կամ պնդմանը, քանի որ այն պետք է անցնի իրական արդարադատության մուրճի տակով: Մենք պետք է վերջապես իրավական գիտակցության և մշակույթի ընկալումը գերակայող դարձնենք հեղափոխախառը, էժան, անգրագետ և անպատասխանատու պրոպագանդայի նկատմամբ:

Ավելին, ես տեսնում եմ այն լումպեն-դեմքերին, որոնք առանց սոցիալական արմատների և էթիկայի նորմերի՝ պատրաստ են հիմա անխոհեմ հնազանդվել Գերագույն Գլխավոր Հեղափոխականին (ԳԳՀ-ին), քանի դեռ նա իրական իշխանություն ունի, իսկ գահավիժելուց հետո նրանք վերածվելու են դեստրուկտիվ նեոպոպուլիստների, որոնք այլևս համտեսել են պոպուլիզմի թվացյալ հաջողությունը: Դրա վառ ապացույցը` ոմանց Փաշինյանի քաղաքական վարքի և ստիլիստիկայի անհաջող կապկումն է:

P.S. Նեոպոպուլիստներ չեն լինելու, առավելևս պոպուլիստների անխուսափելի ձախողման դեպքում: Հայաստանում շատ շուտով ամենամեծ և արդարացված քաղաքական պահանջարկը և առաքելությունն ունենալու են պրոֆեսիոնալ և նվիրյալ ռացիոնալիստները իրենց սկզբունքային քաղաքական արժեհամակարգով: Այլ կերպ ասած` գործ անողներն ու այդ արածը չգերարժեվորողները , առավելևս այն ընտրողներին թանկով չվաճառողները: Նրանք չեն ունենալու և մերժելու են որևէ գունային`«սև-սպիտակ», և ժամանակային «նախկին-նոր» պատկանելիություն: Այս «քաղաքական խնոցին» վերջապես թանն ու կարագն իրարից զատելու է»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Tesla-ի շահույթը նվազել է Ինչու է խնձորը համարվում ամենաօգտակար մրգերից մեկը․ առողջությանը նպաստող հիմնական հատկություններըԻնչու է ընտանի կենդանի պահելը կարևոր․ դրական ազդեցությունը ընտանիքի և մարդու կյանքի վրաՉինաստանն ու Ռուսաստանը ռազմական աջակցություն չեն ցուցաբերում Իրանին․ ԹրամփԹուրք օդաչուները կվերապատրաստվեն Մեծ ԲրիտանիայումԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են առևտրային բանակցություններըՀԱՊԿ-ում քննարկվել են սահմանային անվտանգության և հակաահաբեկչական համագործակցության հարցերըՀամաշխարհային բանկը կարևորել է ներդրումների աճը զարգացող տնտեսություններումԿանադան ներդրումներ է կատարում արհեստական բանականության զարգացման ոլորտումԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչՄԱԿ-ը կոչ է անում ուժեղացնել երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքինՈստիկանները բացահայտել են թմրամիջոցի ապօրինի պահման հերթական դեպքըԵՄ-ն շարունակում է աջակցությունը ՈւկրաինայինՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում ընդլայնել մշակութային ժառանգության պահպանության ծրագրերըՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելԵրգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ Եվրոպայում ուժեղ շոգի ֆոնին խստացվում են առողջապահական միջոցառումներըԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելԵթե Ռուսաստանը կրկին դառնա ԽՍՀՄ, ԱՄՆ-ը ստիպված կլինի դիմակայել նաև Չինաստանին. ԶելենսկիԳագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Այս կենդանակերպի նշանները տիեզերքի կողմից սև ցուցակում են հայտնվել մինչև ձմռան սկիզբ Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան շարունակում է մնալ ԵՄ-ին անդամակցելու ուղու վրաՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը թռիչք է կատարել Սև ծովի վրայով Ռուսաստանի սահմանի երկայնքովԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot» հրթիռներ Ադրբեջանը քննադատել է ԱՄՆ-ում հայ գերիների վերաբերյալ քննարկված նախաձեռնությունները Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի առաջարկներին Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալՊեսկով. Թրամփը անկեղծ է Ուկրաինայում հակամարտության լուծումներ գտնելու իր ցանկության մեջ«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից (տեսանյութ) Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԻսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է լայնածավալ գործողության Արևմտյան ափինՔՊ-ականները պետք է շնորհակալ լինեն Աստծուն ու Փաշինյանին (տեսանյութ)Իրաքը հերքել է ԱՄՆ-ի կողմից Իրանին ուղղված հրադադարի մասին հաղորդագրությունըԴավիթ Խուդաթյանը պաշտոնական այցով կմեկնի ԻրանԻնչու՞ է ձերբակալվել «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը. ՄանրամասներԱվստրալիան խստացնում է անօրինական միգրացիայի դեմ պայքարի միջոցառումներըԻ՞նչ քաղաքական օրակարգով է «Ուժեղ Հայաստանը» մտնում խորհրդարան․ Դավթյանի մեկնաբանությունը (տեսանյութ)Ռուսաստանը մեղմել է ԱՄՆ-ից ինկուբացիոն ձվի ներկրման սահմանափակումները «Իմ կյանքից հանել եմ շահամոլ, կեղծ ու վատ էներգիայով մարդկանց»․ Սոֆի Դևոյանի բացառիկ խոստովանությունը Իրանը զենք չի ստանում Ռուսաստանից կամ Չինաստանից. Թրամփ Երկկողմ կրթական համագործակցությունը՝ Հայաստանի և Պարագվայի քննարկումների առանցքումԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածում1 մլրդ դրամ գրավ Դավիթ Ղազինյանի համար.Լավրովը մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ-ին (տեսանյութ)Կենտրոնական փողոցներ մեքենաների մուտքը մինչեւ տարեվերջ կսահմանափակվի (տեսանյութ)Նեթանյահուն հրամայել է քանդել Արևմտյան ափին տղամարդուն սպանած իսրայելցու տունըՊրոռուսականությունն էլ թող քրեականացվի. Լևոն Զուրաբյան (տեսանյութ) Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեցՍահմանադրական հանրաքվե չեն կարող անել Ալիևի բերած Սահմանադրությամբ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Նաբիուլինան անդրադարձել է նավթի գների կանխատեսմանը
Ամենադիտված