Այդ օրն ինձ համար ավարտվեց մեծագույն ողբերգությամբ․ Նազենի Հովհաննիսյան
Բլոգոսֆերա
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իմ աշխարհն իմ Ընտանիքն է: Ու երդվում եմ, ամբողջ աշխարհի հրաշալիքներն ու գեղեցկությունները տեսնելուց հետո հազարապատիկ կարող եմ ասել նույնը:
Այսօրը` 2011- ի դեկտեմբերի 20-նն ավարտվեց ինձ համար մեծագույն ողբերգությամբ. ես կորցրեցի մայրիկիս: Ես էլի աշխատանքի էի` նկարահանման:
Մայրս էլ աշխատավայրում էր... վայրկյանի մեջ կանգ առավ ...(
Չկա որևէ բան, որը կարող է փարատել Ծնողի կորուստը:
Հետագայում` 8 տարի անց նույն պատկերը կրկնվեց... նորից նկարահանման էի, Հայրս... նորից մի վայրկյանում...(
Առանց մոր մենք ճեղքված սրտով ենք, առանց հոր` ճեղքված ողնաշարով:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ